• Latest news

Փաշինյանը մաղթել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին արժանապատվորեն կատարել իրենց պատասխանատու առաքելությունը

12 հուլիսի, 2019  21:42

Հուլիսի 12-ին մայրաքաղաքում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին:

ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1994 թ. մայիսի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման եւ էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա: Ներկա պահին ֆակուլտոտւմ գործում են բժշկական ծառայության կազմակերպման եւ մարտավարության, արտակարգ իրավիճակների բժշկության եւ ռազմական թունաբանության, ռազմադաշտային վիրաբուժության, ռազմադաշտային թերապիայի ամբիոնները եւ համազորային պատրաստության ցիկլը: Բժշկական ծառայության կազմակերպման եւ մարտավարության, արտակարգ իրավիճակների բժշկության եւ ռազմական թունաբանության ամբիոններն ու համազորային պատրաստության ցիկլը տեղակայված են ԵՊԲՀ վարչական մասնաշենքում, իսկ ռազմադաշտային վիրաբուժության, ռազմադաշտային թերապիայի ամբիոնները` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաղթել է շրջանավարտներին արժանապատվորեն կատարել իրենց պատասխանատու առաքելությունը: Նա ուշադրություն է դարձրել փաստին, որ ԵՊԲՀ-ը Հայաստանի առաջատար բուհերից է, այդ թվում՝ հաշվի առնելով այդտեղ սովորող օտարերկրյա քաղաքացիների թիվը: «Հուսով եմ՝ նրանք այստեղ ստացել են հետագա պրոֆեսիոնալ գործունեության համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները: Ուզում եմ հավատալ, որ վերադառնալով հայրենիք՝ նրանք կդառնան իրենց հայրենի երկրներում Հայաստանի ինքնատիպ դեսպանները եւ կոգեշնչեն իրենց համաքաղաքացիներին ուսուցանելու մեր հանրապետությունում»,-ասել է նա:

Վարչապետը նաեւ նշել է, որ կառավարության առաջնահերթություններից մեկը տրամադրվող բուժծառայությունների որակի բարձրացումն է, ինչպես նաեւ բնակչության համար դրանց հասանելիության ապահովումը:

Այս տարի ԵՊԲՀ-ն ավարտել է 923 մարդ, որոնցից 212-ը ուրիշ երկրների քաղաքացիներ են: 53 շրջանավարտ ավարտել է բուհը գերազանցությամբ եւ ստացել կարմիր դիպլոմ: Ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտել է 27 ուսանող: ԵՊԲՀ-ի պատմության մեջ շրջանավարտների թիվը գերազանցում է 31 հազարը: Այսօրվա դրությամբ բուհում սովորում է 1800 օտարերկրյա քաղաքացի աշխարհի 36 երկրներին:

Հավելենք, որ այսօր ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակի կապակցությամբ ԵՊԲՀ-ի I աստիճանի շքանշանով պարգեւատրվել են Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի