• Latest news

Սրտի կանգի հավանականությունը մատնանշող 10 ախտանշան

13 հուլիսի, 2019  18:53

Սրտի հիվանդությունների դեպքերի մեծ մասը դրսեւորվում է մի ամբողջ շարք ախտանշաններով, բայց, ավաղ, ոչ բոլորը դրանց մասին գիտեն, որպեսզի ժամանակին նույնականացնեն եւ բժշկի դիմեն:

ԱՄՆ Փալմ Բիչի Սիրտ-անոթային հիվանդությունների կլինիկայի սրտաբանները պնդում են, որ սրտի հանկարծակի նոպաներով պացիենտների մեծ մասը տեղի ունեցածից առաջ բախվել է որոշ «նախազգուշական ազդանշանների»:

Հետազոտողները վերլուծել են 35-ից մինչեւ 65 տարեկան գրեթե 600 տղամարդկանց ախտանշանների եւ հիվանդությունների մասին տվյալները, որոնց մոտ տեղի է ունեցել սրտի կանգ: Այս վերլուծությունը օգնել է որոշել մի քանի ախտանշաններ, որոնք կարող են նախազգուշացնել վերահաս նոպայի մասին.

  • ցավ կրծքավանդակում,
  • ցավ ուսագոտում,
  • հեւոց,
  • գլխապտույտ,
  • սրտխառնոց,
  • ուշագնացություն,
  • փոփոխված սրտի զարկեր,
  • զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում,
  • դեմքի անառողջ գույն,
  • հանկարծակի ուժեղ հոգնածություն:

Բժիշկների խոսքով՝ այս ախտանշաններից որոշները դրսեւորվել են նախքան նոպան 4 շաբաթ առաջ, մյուսները՝ ընդամենը մեկ ժամ առաջ:

Նշված ախտանշանների դրսեւորման դեպքում, հատկապես եթե ձեզ մոտ միանգամից մի քանիսն են, անհրաժեշտ է բժշկի դիմել հնարավորինս արագ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի