• Latest news

Բերանի խոռոչի հիվանդությունները կարող են խանգարել հղիանալուն. հետազոտություն

15 հուլիսի, 2019  11:03

Բերանի խոռոչի հիվանդությունները կարող են խանգարել հղիանալուն։ Եվ հակառակը. որքան առողջ են ատամները եւ բերանի խոռոչը, այնքան ավելի բարձր է հաջող հղիանալու հնարավորությունը, պարզել են Արեւմտյան Ավստրալիայի գիտնականները։

Նրանք վերլուծել են Արեւմտյան Ավստրալիայում ավելի քան 3400 հղի կանանց տվյալները եւ ուշադրություն դարձրել հետաքրքիր հարաբերակցության վրա. լնդերի հիվանդության դեպքում կանանց միջինը երկու ամիս ավելի է հարկավոր հղիանալու համար։ Որոշ կանանց մոտ բերանի խոռոչի հիվանդությունների առկայության դեպքում հղիություն չի եղել մեկ եւ ավելի տարի։

Գիտնականներն արդեն բավական վաղուց են խոսում ընդհանրապես առողջության վրա բերանի խոռոչի հիվանդությունների ազդեցության մասին։ Որոշ վարակների դեպքում (օրինակ, պարոդոնտոզի) լնդերն ախտահարող մանրէներն արտադրում են տոքսիններ, որոնք թափանցում են արյան հոսքի մեջ։ Տարածվելով արյան միջոցով ամբողջ օրգանիզմում՝ այդ նյութերը բարձրացնում են երկրորդ տեսակի շաքարային դիաբետի, սրտի, շնչառական օրգանների, երիկամների հիվանդությունների առաջացման վտանգը։

Դրանց ազդեցությունը վերարտադրողական գործառույթի վրա նույնպես զգալի է, ինչպես պնդում են մասնագետները։ Թունավոր նյութերը ոչ միայն կարող են խանգարել կանանց հաջող հղիանալ, այլեւ բաձրացնել վիժումների եւ վաղաժամ ծնունդների թիվը։

Եվ այսպես, հետազոտողները հղիանալ ցանկացող կանանց խորհուրդ են տալիս հետեւել ատամների եւ լնդերի առողջությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի