• Latest news

Ինչու՞ լողափին չի կարելի ալկոհոլ խմել

15 հուլիսի, 2019  16:31

Լողափին ալկոհոլային ըմպելիքներ խմելը շատ վատ գաղափար է: Այս մասին պնդում են մասնագետները. պարզվում է, եթե մարդը ակոհոլ է օգտագործել եւ հայտնվել  է արեւի տակ, նրա մոտ մելանոմայի  (մաշկի քաղցկեղ) զարգացման վտանգը բարձրանում է:

Մի կողմից, ալկոհոլի պատճառով մարդիկ սովորաբար իրենց ավելի անզգույշ են պահում եւ մոռանում են պաշտպանության մասին(արեւապաշտպան միջոցներ չեն օգտագործում, քնում են արեւի ուղիղ ճառագայթների տակ): Մյուս կողմից ալկոհոլը կճրատում է արեւի տակ անցկացնելու անվտանգ ժամանակը. այրվածքը սովորականից ավելի արագ է հայտնվում, պնդում է բժիշկ Ահարոն Ուայթը՝ National Institute on Alcohol Abuse and Alcoholism-ի ավագ գիտական խորհրդատուն:

Հետաքրքիր հետազոտության  ընթացքում մասնագետները չափել են կամավորների օրգանիզմում կարոտինոիդների կոնցենտրացիան:

Կարոտինոիդները դեղին, նարնջագույն  եւ կարմիր պիգմենտներ են, որոնք արտադրվում են բույսերի կողմից եւ որոնք մրգերի եւ բանջարեղենի միջոցով, հայտնվելով մեր օրգանիզմում, հակաօքսիդանտ ազդեցություն են թողնում՝ պաշտպանելով ուլտրամանուշակագույն  ճառագայթների ազդեցության հետեւանքով առաջացող վնասվածքներից: Պարզվել է, որ ալկոհոլ խմելուց հետո կարոտինոիդների մակարդակը նվազում է:

 Ավելի վաղ արդեն ապացուցվել էր, որ  կանոնավոր ալկոհոլ օգտագործողների մոտ նվազեցված է բետա կարոտինի կոնցենտրացիան: Փորձագետների կարծիքով՝ ալկոհոլը շղթայական ռեակցիա է առաջացնում, որն արդյունքում մաշկն ավելի զգայուն է դարձնում ուլտրամանուշակագույն  ճառագայթների նկատմամբ: Սակայն մասնագետներին դեռ հայտնի չէ այդ գործընթացի կոնկրետ մեխանիզմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի