• Latest news

Ի՞նչ խնդրի մասին կարող է մատնանշել լեզվի քորը

15 հուլիսի, 2019  23:40

В12 վիտամինի պակասը կարող է դրսեւորվել ամենաանսպասելի ախտանշաններով, այդ թվում՝ լեզվի վիճակի փոփոխությամբ։ В12 վիտամինի պակասի ժամանակ լեզուն երբեմն սկսում է քորվել, մրմռալ (ծայրը կամ եզրերը)։ Իսկ երբեմն էլ քորի փոխարեն նկատվում են ցավեր։

Ինչպես տեղեկացնում է The Daily Express-ը, այդ վիտամինը կարեւոր է արյան կարմիր բջիջների արտադրման եւ նյարդային համակարգի առողջության պահպանման համար։

В12 վիտամինը հիմնականում պարունակվում է մսամթերքներում, դրա համար էլ դրա դեֆիցիտի վտանգը բարձր է բուսակերների եւ վեգանների մոտ, քանի որ В12 վիտամին շատ կա կենդանական ծագմամբ մթերքների մեջ։ Վիտամինի պակաս նկատվում է նաեւ պերնիցիոզ անեմիայի ժամանակ։

Եթե В12 վիտամինի պակասը չվերականգնվի, հնարավոր են լուրջ շեղումներ, որոնք կվերաբերեն մարդու շարժունությանը, տեսողությանը եւ հիշողությանը, անպտղության եւ ստամոքսի քաղցկեղի առաջացմանը։ Ուստի, բժիշկները կոչ են անում անմիջապես լուծել այս հարցը։

В12 վիտամինի պակասի մյուս տարածված ախտանշաններն են՝ խիստ հոգնածությունը, շնչահեղձությունը, որն առաջ է գալիս անգամ թեթեւ ծանրաբեռնվածության դեպքում։ Բնորոշ են նաեւ հաճախասրտությունը, գլխացավերը, վատ ախորժակը, զգայուն, հիվանդոտ բերանի խոռոչը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի