• Latest news

Անհաս երեխաները կարող են ողջ կյանքում կույս մնալ. բրիտանացի գիտնականներ

15 հուլիսի, 2019  19:50

Ուորիքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները անմխիթարական բացահայտում են արել։ Պարզվում է՝ անհաս երեխաների մոտ երեք անգամ բարձր է այդպես էլ իրենց իսկական սիրոն չհանդիպելու ռիսկը, եւ երկու անգամ բարձր՝ ողջ կյանքում կույս մնալու հավանականությունը։

Գիտնականները վերլուծել են 21 հետազոտություն, փորձարկվողների ընդհանուր ընդգրկումը կազմել է 4.4 մլն մարդ։ Պարզվել է, որ հղիության մինչեւ 37-րդ շաբաթը ծնված մարդիկ 28 տոկոսով ավելի հազվադեպ են մտել ռոմանտիկ հարաբերությունների մեջ։ Պատճառը, փորձագետների կարծիքով, նրանց ամթոխածությունն է, ռիսկի դիմելու պակաս հակվածությունը եւ «սոցիալական անվարժությունը»։

Հետազոտության ղեկավար Մարինա Գուլարթ դե Մենդոնսան (Marina Goulart de Mendonça) նշում է. մինչ այդ հայտնաբերվել էր, որ անհաս երեխաների մոտ մանուկ տարիքում պակաս ակտիվ են սոցիալական կապերը։ Դա, իր հերթին, դժվարացնում է գործընկերոջ որոնումը։ Այնինչ, հենց հարաբերություններն են դրականորեն ազդում առողջության, երջանկության եւ կյանքի որակի ցուցանիշների վրա։

Հետազոտության արդյունքները մխիթարական չեն. անհաս ծնվածների պարագայում շանսերը, թե ծնողներ կդառնան, նվազում են 22 տոկոսով։ Անձնական կյանքում հատկապես դժբախտ են հղիության 32 շաբաթից շուտ ծնվածները։ Չափազանց անհաս երեխաները (որոնք ծնվել են հղիության 28 շաբաթից շուտ) 3,2 անգամ հազվադեպ են զբաղվել սեքսով մեծ տարիքում։

Անհասությունը հաճախ զուգորդվում է վեհերոտության, սոցիալական պարփակվածության եւ չափից ավելի շատ ինքնավերահսկման հետ։ Այս գործոնները, գիտնականների կարծիքով, կարող են բացասաբար անդրադառնալ հասակակիցների հետ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման վրա։ Չի բացառվում նաեւ այն, որ բացասական դեր են խաղում նաեւ անհասության հետեւանքով առաջացող կոգնիտիվ խնդիրները։

Այս առնչությամբ հետազոտողները կոչ են անում ծնողներին եւ հանրակրթական հաստատությունների մասնագետներին խրախուսել ժամանակից շուտ ծնված երեխաներին ակտիվ շփումներ ունենալ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի