• Latest news

Օրական 300 կալորիայից հրաժարվելն օգտակար է անգամ սլացիկ մարդկանց համար

15 հուլիսի, 2019  21:05

Դյուքի համալսարանի Բժշկական կենտրոնի մասնագետները պարզել են առողջության համար օրական 300 կալորիայից հրաժարվելու օգտակարությունը։

Երկամյա հետազոտությանը ներգրավվել է 18-50 տարեկան 218 մարդ, որոնք առողջական խնդիրներ չեն ունեցել եւ չեն տառապել ավելորդ քաշից։ Նրանք բոլորը պատահական կարգով բաժանվել են երկու խմբի։ Առաջին խմբի փորձարկվողները պետք է օգտագործվող սննդի կալորիականությունը կրճատեին 25 տոկոսով, իսկ երկրորդ խմբինները պետք է պահպանեին սովորական սննդակարգը։

Գիտնականների հանձնարարականները կատարվել էին միայն մասամբ. առաջին խմբի կամավորները կալորիականությունը կրճատել էին միջինը 12 տոկոսով, այսինքն՝ գրեթե 300 կալորիա։ Բայց անգամ դա օգտակար էր եղել. նրանք նիհարել էին 10 տոկոսով, ընդ որում՝ նրանք հիմնականում ճարպային հյուսվածքներն էին կորցրել։ Բացի այդ, նրանց մոտ նվազել էր սրտանոթային, օնկոլոգիական եւ նյարդաբանական հիվանդությունների առաջացման ռիսկը։

Գիտնականների կարծիքով՝ դա հետեւանքն էր օրգանիզմում բարդ մետաբոլիկ փոփոխությունների՝ սննդի կալորիականության նվազման պատճառով։ Այդ ազդեցության մեխանիզմը պարզելու համար մասնագետները շարունակում են իրենց հետազոտությունները։

Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի