• Latest news

Նոր բջջային հավելվածը կկարողանա պարզել դեպրեսիան պացիենտի ձայնով

16 հուլիսի, 2019  13:31

Նոր բջջային հավելվածը, որն ստեղծել են Ալբերտայի համալսարանի  (Կանադա) գիտնականները, կկարողանա ախտորոշել դեպրեսիան պացիենտի ձայնով՝ օգտագործելով մեքենայական ուսուցման մի քանի ալգորիթմեր համակցող արհեստական ինտելեկտը։

Ինչպես ներկայացնում է The Health Site-ը, նշյալ համալսարանի ինժեներները մեկնակետ են ընդունել այն, որ ձայնի տեմբրը պարունակում է բավականաչափ տեղեկատվություն մարդու տրամադրության մասին։

Բջջային հավելվածը կարող է ֆոնային ռեժիմով հավաքել սովորականի պես խոսող մարդկանց ձայների նմուշները։ Արհեստական ինտելեկտը կփորձի ճանաչել եւ հետեւել մարկերներին, որոնք վկայում են մարդու տրամադրության եւ դեպրեսիայի առկայության մասին։

Այս տեխնոլոգիան առայժմ կատարյալ չէ, բայց հետագայում կարող է օգնել պացիենտներին կան բուժանձնակազմին ավելի համարժեք թերապիա անցկացնել։

Փորձագետները հիշեցնում են, որ դեպրեսիան շատ ավելի լուրջ խնդիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից. դեպրեսիայի պատճառով որոշ մարդիկ կորցնում են գործունակությունը, միեւնույն ժամանակ՝ շատերը դեպրեսիայի վիճակում դիմում են ինքնասպանության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի