• Latest news

Հետազոտողները գտել են քրոնիկական քորը հաղթահարելու նոր միջոց

16 հուլիսի, 2019  17:25

NCATS-ի եւ National Institute of Dental and Craniofacial Research-ի (NIDCR) հետազոտողները հայտնաբերել են քրոնիկական քորի հաղթահարման նոր եղանակ։ Իրենց հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են Science Translational Medicine ամսագրում։

Ինչպես տեղեկացնում է Medical Express-ը, նոր թերապիայի հիմքում Npr1 ռեցեպտորի արգելափակումն է ուսկրածուծի նեյրոնների մակերեսին։ Բանն այն է, որ այդ ռեցեպտորին կատարյալ համապատասխանում է  սպիտակուցը, որը կապված է քորի հետ, հենց դա է «միացնում» քորի զգացողությունը։

Մասնագետները փորձել են գտնել միացություններ, որոնք կարգելափակեն Npr1 ռեցեպտորի ակտիվությունը։ Հետազոտության ընթացքում նրանց օգնել են ռոբոտները, որոնք ստուգել են միացությունների ազդեցությունը մարդկային բջիջների վրա։ Այդպես նրանց հաջողվել է գտնել մոտ 1400 մոլեկուլ, որոնք արժանի են ավելի սեւեռուն ուշադրության։ Դրանցից ընտրել են 15 առավել հեռանկարային միացությունները, որոնք կարող էին արգելակել ռեցեպտորի ակտիվությունը մարդկային եւ մկների բջիջներում։

Կենդանիներին հետեւելը ցույց է տվել, որ ռեցեպտորի արգելակումը նվազեցրել է քորը։ Հետագայում մասնագետները կշարունակեն որոնել ակտիվ միացություններ, որոնք կարող են արդյունավետ լինել քորի դեմ պայքարում։ Նրանք նաեւ կփորձեն հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում Npr1 ռեցեպտորի արգելակումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի