• Latest news

Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՁԻԱՀ-ից մահացությունն աճել է 5 տոկոսով. ՄԱԿ

16 հուլիսի, 2019  18:38

2018 թվականին աշխարհում հաշվվում էր ՄԻԱՎ-ով վարակված մոտ 37,9 մլն մարդ, 23,3 մլն-ը ստացել է հակառետրովիրուսային թերապիա։ Այս մասին ասվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ՄԱԿ Միացյալ ծրագրի զեկույցում (UNAIDS)։

2018 թվականին Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում, Միջին Ասիայում, Արեւելյան եւ Հյուսիսային Աֆրիկայում բնակչության հիմնական խմբերին (այդ թվում մարդիկ, որոնք օգտագործում են ներարկվող թմրանյութեր, գեյեր եւ այլ տղամարդիկ, սեքս-բիզնեսի աշխատողներ եւ բանտարկյալներ) բաժին է ընկնում ՄԻԱՎ նոր դեպքերի 95 տոկոսը։

Ամբողջ աշխարհում 2018-ին մոտ 1,7 մլն մարդկանց մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ, ինչը 16 տոկոսով ավելի քիչ է, քան 2010 թվականին։ 2010 թվականից Հարավային Աֆրիկայում ՄԻԱՎ նոր դեպքերի թիվը կրճատվել է ավելի քան 40 տոկոսով, իսկ մահացությունը ՁԻԱՀ-ից՝ մոտ 40 տոկոսով։

Այնինչ, նկատվում է ՄԻԱՎ նոր դեպքերի տագնապալի աճ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում (29 տոկոս), Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում (10 տոկոս), Լատինական Ամերիկայում (7 տոկոս)։ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ամերիկայում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 72 տոկոսն իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմացել է 2018-ին, բայց միայն 53 տոկոսն է բուժման հասանելիություն ունեցել։

Նշվում է, որ 2010 թվականից ՁԻԱՀ-ից մահացությունը կրճատվել է 33 տոկոսով՝ 770 հազար մարդ 2018-ին։ Այնինչ, Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՁԻԱՀ-ից մահացությունն աճել է 5 տոկոսով, իսկ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում 2010 թվականից՝ 9 տոկոսով։

ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանց մոտ 82 տոկոսը ներկայում հակառետրովիրուսային դեղամիջոցներով բուժման հասանելիություն ունի, ինչը 90 տոկոսով ավելին է, քան 2010 թվականին։ Դա հանգեցրել է երեխաների շրջանում ՄԻԱՎ նոր դեպքերի թվի կրճատման 41 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի