• Latest news

Վիրաբույժները կարողացան վերականգնել արտադրությունում միջադեպի հետեւանքով երեք մասի բաժանված ձեռքը (ֆոտո)

17 հուլիսի, 2019  14:05

Ուշադրությո՛ւն, հոդվածում ներառված են լուսանկարներ, որոնք կարող են տհաճ լինել

Թաիլանդի վիրաբույժները կարողացան վերականգնել տղամարդու ձեռքը, որը երեք մասի էր բաժանվել արտադրությունում միջադեպից հետո։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, ծանր վնասվածքը տղամարդը ստացել էր երեք տարի առաջ։ Անունը չնշած տղամարդու ձեռքը սեղմվել էր մամլիչ մեքենայով, ինչի հետեւանքով բութը, ճկույթը, ցուցամատի հատվածները, ինչպես նաեւ ափի մի մասը պարզապես պոկվել էին։

Տուժածն անհապաղ հասցվել է Բանգկոկի հիվանդանոցներից մեկը, որտեղ 13-ժամյա վիրահատության ընթացքում վիրաբույժներին հաջողվել է վերականգնել ձեռքը։ Դրա համար պետք էր վերականգնել վնասված ոսկրերը, հանգույցները, նյարդերը եւ արյունատար անոթները։ Սակայն բժիշկները ստիպված էին հրաժարվել ցուցամատի հատվածը կարելու գաղափարից էմբոլիայի բարձր ռիսկի պատճառով։

Հատկանշական է, որ վիրաբուժական միջամտությունից հետո տղամարդը չի տպավորվել ստացված արդյունքից, քանի դեռ չի տեսել մինչեւ բուժօգնություն ստանալը ձեռքի մասնատված մասերի լուսանկարները։

Այդքան բարդ վիրահատությունից հետո տղամարդը կարողացել է վերականգնվել եւ վերադարձել է աշխատանքի։ Քանի որ վնասված ձեռքը չէր կարող գործել նախկինի պես, նրան տեղափոխել են այլ աշխատանքի։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի