• Latest news

Ծովում լողալու ժամանակ տղամարդը մահացու ինֆեկցիայով է վարակվել

17 հուլիսի, 2019  16:18

Ֆլորիդա նահանգի առափնյա Դեստին քաղաքում 66-ամյա Դեյվ Բենեթը ծովում լողալու ժամանակ մահաբեր մանրէով է վարակվել, որը սպանել է նրան:

Metro-ն հաղորդում է, որ 40-ամյա Շերիլ Բեննեթ Վեյգուլը՝ մահացածի դուստրը, պատմել է, որ ծնողները հյուրընկալվել են իր տանը: Այդ ժամանակ նրա շրջանում 12-ամյա աղջկա մասին լուրեր էին հայտնվել, որը ծովում վտանգավոր ինֆեկցիայով էր վարակվել ոտքի վերքի միջոցով: Դրա համար լողափ գնալուց առաջ Շերիլը ուշադիր ստուգել էր՝ արդյոք նրա ծնողների մոտ բաց վերքեր չկան:

«Հորս մոտ բաց վերքեր չկային, բայց ձեռքերի եւ ոտքերի վրա մի քանի ապաքինված քերծվածքներ կային,-պատմել է Շերիլը: Մենք զգուշավոր էինք եւ ինձ թվում էր, որ մենք անվտանգության մեջ ենք»:

Ուրբաթ ընտանիքն ամբողջ օրն անցկացրել էր լողափին, որից հետո Բենեթը մինչեւ ուշ գիշեր մնացել էր տանը՝ ֆիլմ դիտելով:

Հաջորդ օրն առավոտյան մոտ 12 ժամ ծովում լողալուց հետո տղամարդն արթնացել էր բարձր ջերմությամբ, դողով եւ մարմնի ցավերով:

Նա որոշել էր վերադառնալ հարազատ Մեմֆիս քաղաք եւ արդեն այնտեղ բժշկի գնալ: Սակայն տուն գնալու ճանապարհին տղամարդու վիճակն արագ վատթարացել էր, նա գանգատվել էր ոտքերում սուր ցավերից:

 

Նույն օրը երեկոյան Դեյվը կնոջ հետ գնացել էր հիվանդանոց, որտեղ նրա մեջքի վրա բորբոքում էին գտել՝ սեւ բիծ:

Նրա կինը բժիշկներին բացատրել էր, որ Ֆլորիդայում հանգստի ժամանակ նա լողացել է ծովում եւ հնարավոր է ինֆեկցիայով վարակվել:

Բժիշկները ենթադրել են, որ պացիենտի մոտ ստաֆիլոկոկ է եւ հակաբիոտիկներով կաթուցիկ են միացրել: Սակայն նրա վիճակը վատթարացել է, նրան տանջել են ուժեղ ցավերը, իսկ մեջքի սեւ բիծը մեծացել է:

Այդ ժամանակ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանումունք, սակայն նրան չի հաջողվել փրկել եւ կիրակի նա մահացել է:

Հետմահու անալիզները ցույց են տվել, որ Դեյվը բաց վերքի միջոցով վարակվել է Vibrio vulnificus մանրէով, ինչը հանգեցրել է արյան վարակին:

Շերիլը ողբերգական պատմությամբ կիսվել է սոցցանցերում, որպեսզի ուշադրություն հրավիրի ծովերում ապրող վտնագավոր մանրէներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի