• Latest news

Շնաձկան լյարդից ստացված նոր դեղամիջոցը կօգնի Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարում

17 հուլիսի, 2019  23:49

Նոր դեղամիջոցը՝ ENT-01 կոդային անվանմամբ, որը ստեղծվել է շնաձկան լյարդից ստացված միացության հիման վրա, կարող է Պարկինսոնի հիվանդության բուժումը շատ ավելի արդյունավետ դարձնել։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, ENT-01-ի բաղադրության մեջ մտնում է սկվալամինի սինթետիկ ձեւը՝ միացություն, որը շնաձկան լյարդում է առաջանում եւ պայքարում է վարակների դեմ։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սկվալամինը կարող է նվազեցնել ուղեղում սպիտակուցների տոքսիկ նստվածքների ծավալը։ Ավելին, չի բացառվում, որ այն կարող է լիովին հեռացնել սպիտակուցների նստվածքները։

Այժմ կատարվում են նոր դեղամիջոցի հետազոտությունները։ Եթե նրա արդյունավետությունն ապացուցվի, այն կարող է իսկական հեղաշրջում առաջացնել Պարկինսոնի հիվանդության բուժման հարցում։

Սկվալամինի հատկությունների մասին Քեմբրիջի համալսարանի աշխատակիցները սկսել են խոսել դեռեւս 2017-ին։ Որդերի եւ մարդու բջիջների փորձարկումների ընթացքում նրանք պարզել են, որ միացությունը կանխում է ուղեղում Լեւի մարմնիկների գոյացումը՝ կապած Պարկինսոնի հիվանդության հետ, եւ արդեն ձեւավորված մարմնիկները պակաս վտանգավոր է դարձնում։

Սկվալամինը հայտնաբերել են 1990-ականներին։ Այն ժամանակ հետազոտողները փորձել են հասկանալ, թե ինչպես է շնաձկներին հաջողվում արդյունավետորեն պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ։ Այսօր այդ միացությունը կարող են արդեն հաջողությամբ սինթեզել լաբորատորիայում։

Գիտնականներն առայժմ չգիտեն՝ հնարավո՞ր է արդյոք սկվալամինը ներարկել ուղեղի մեջ, որտեղ ընթանում են Պարկինսոնի հիվանդության հետ կապված պրոցեսներ։ Բայց գիտականները հույս ունեն, որ սկվալամինի հիման վրա ստեղծված միջոցը, ամենայն հավանականությամբ, կօգնի նաեւ Լեւի մարմնիկներով տկարամտությունից տառապող մարդկանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի