• Latest news

Գիտնականները նշել են ատամների էմալի համար ամենավտանգավոր ընպելիքները

17 հուլիսի, 2019  20:33

Բեռնի համալսարանի գիտնականները նշել են ատամների էմալի համար վտանգավոր ըմպելիքները։ Դրանք են կարկադեի թեյը, ալկոհոլը եւ դիետիկ գազավորված ըմպելիքները։

Ինչպես տեղեկացնում է Tages Anzeiger պարբերականը,  առաջին հայացքից անվնաս թվացող այդ ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կարող է վնասել մարդու ատամների էմալի ամբողջականությունը եւ անգամ լիովին քայքայել այն։

Ամենաագրեսիվ ըմպելիքն ատամների էմալի համար գիտնակաները համարում են կարկադեի թեյը. դրա բարձր թթվայնությունն ազդում է ատամների էմալի վրա, ինչպես ժանգը երկաթի։ Ինչ վերաբերում է ցածր կալորիականություն ունեցող գազավորված ըմպելիքներին, դրանք, ըստ գիտնականների, վնասում են ատամները կիտրոնաթթվի եւ ասկորբինաթթվի բարձր պարունակության պատճառով, որոնք օգտագործվում են այդ ըմպելիքներում որպես կայունացնողներ։

Հասկանալու համար, թե որ ըմպելիքներն են ավելի վնասակար ատամների էմալի համար, գիտնականները հետազոտություն են իրականացրել՝ հեռացված ատամների օգտագործմամբ, որոնք տրամադրել են ատամնաբուժարանները։ Այդ ատամների էմալը ենթարկվել է տարբեր ըմպելիքների ազդեցությանը։

Ինչպես պարզվել է, ատամների էմալի վրա քայքայիչ ազդեցություն չի գործում գինին, թերեւս, շնորհիվ դրանում պոլիֆենոլների հակաօքսիդանտների պարունակության։ Հայտնաբերվել է նաեւ, որ ատամների էմալի համար պակաս վնասակար են էներգետիկ ըմպելիքները, թեեւ ընդհանուր առողջության համար դրանք շատ վտանգավոր են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի