• Latest news

Ի՞նչ գործոններ են 40 տոկոսով բարձրացնում տարեցների մոտ դեպրեսիայի առաջացման վտանգը

19 հուլիսի, 2019  09:41

Էդինբուրգի (Մեծ Բրիտանիա) եւ Ժնեւի (Շվեյցարիա) համալսարանների գիտնականները պարզել են, թե որ գործոններն են 40 տոկոսով բարձրացնում դեպրեսիայի վտանգը տարեցների մոտ։

Համաձայն Preventive Medicine ամսագրում հրապարակված հոդվածի՝ հետազոտության շրջանակում վերլուծվել են եվրոպական 13 երկրների 50-95 տարեկան ավելի քան 10 հազար բնակիչների տվյալները։ Սկսած 2004 թվականից եւ ավարտած 2015-ով՝ բոլոր փորձարկվողները պետք է երկու տարին մեկ անգամ տեղեկացնեին շրջակա միջավայրի տվյալների մասին, որում ապրում են, ինչպես նաեւ զննվեին դեպրեսիայի ախտանշանների պարզման համար։

Պարզվել է, որ դեպրեսիայի ռիսկը տարեցներ մոտ 39,6 տոկոսով ավելանում է քաղաքային աղմուկից, օդի վատ որակից, ինչպես նաեւ սոցիալական ենթակառուցվածքի եւ կանաչ գոտիների բացակայությունից։ Այսպես, աղտոտված օդի պատճառով զարգանում է քրոնիկական սթրես, ինչը բացասաբար է ազդում գլխուղեղի աշխատանքի վրա։ Բացի այդ, դեպրեսիայի են ենթարկվել նրանք, ովքեր մանուկ ժամանակ ապրել են ավելի նպաստավոր պայմաններում, քան տարեց հասակում։

Այնինչ, կյանքը մաքուր օդում, կանաչ տարածքներում, լավ զարգացած ենթակառուցվածքի, հանրային տրանսպորտի եւ խանութների հասանելիության պայմաններում 22 տոկոսով նվազեցնում է դեպրեսիայի առաջացման ռիսկը տարեցների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի