• Latest news

Երջանիկ մարդիկ շփում են փնտրում անծանոթների հետ. հետազոտություն

19 հուլիսի, 2019  12:02

Պարզվել է՝ մարդու շփման շրջանակն ուղղակիորեն կախված է նրա հուզական վիճակից։  Այս մասին վկայում են հետազոտության արդյունքները, որն անցկացրել է Իսպանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ համալսարանների սոցիալական հոգեբանների խումբը։

Գիտական աշխատանքի շրջանակում մասնագետները հավաքել եւ ուսումնասիրել են Ֆրանսիայի ավելի քան 30 հազար բնակչի տրամադրության եւ սոցիալական շփումների մասին տվյալները։ Դրա համար կամավորներն իրենց սմարթֆոններում բեռնել են հատուկ հավելված եւ օրվա ընթացքում պատասխանել են իրենց տրամադրության եւ շփման շրջանակի վերաբերյալ հարցերին։

Պարզվել է, որ տխուր եւ վատ տրամադրություն ունեցած ժամանակ մարդիկ ձգտել են շփվել մերձավորների՝ ընկերների կամ հարազատների հետ։ Նման շփումն օգնում է մարդուն վերականգնել ներքին ուժերն ու բարձրացնել տրամադրությունը։ Այնինչ, երջանիկ մարդիկ ավելի շատ ժամանակ տրամադրում են անծանոթ մարդկանց հետ շփմանը, ինչն, ի դեպ, կարող է անգամ փոքր-ինչ վատացնել նրանց հոգեկան տրամադրվածությունը։

Գիտնականների կարծիքով՝ նման սոցիալական փոխգործակցությունը ենթարկվում է այսպես կոչված գեդոնիստական ճկունության սկզբունքին, երբ մարդը, կախված  իր հուզական վիճակից, ինտուիտիվ ձեւով հետապնդում է տարբեր (կարճաժամկետ կամ երկարաժամկետ) նպատակներ։ Այսպես, եթե մարդը տխուր է, նա ձգտում է որքան հնարավոր է արագ բարձրացնել տրամադրությունը։ Իսկ երբ երջանիկ է, պատրաստ է ընդլայնել ծանոթությունների շրջանակը եւ շփվել անծանոթ մարդկանց հետ, ինչը կօգնի նրան ավելացնել սոցիալական կապերը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Psychological Science ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի