• Latest news

12 տոկոսը կամ մահանում է, կամ դառնում հաշմանդամ բժշկական սխալի հետեւանքով. հետազոտություն

20 հուլիսի, 2019  23:45

Աշխարհում 12-ից մեկ պացիենտ բուժօգնություն ստանալիս դառնում է բժշկական սխալի զոհ, ինչը 50 տոկոս դեպքերում կարելի կլիներ կանխել։ Արդյունքում՝ 12 տոկոսը կամ մահանում է, կամ դառնում ցմահ հաշմանդամ։ Այս մասին ասվում է Մանչեսթրի համալսարանի՝ British Medical Journal ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Գիտնականներն ուսումնասիրել են 70 դիտորդական հետազոտության տվյալները՝ 337025 պացիենտի մասնակցությամբ։ Դեպքերի 12 տոկոսում ի հայտ են բերվել կանխման ենթակա բժշկական սխալներ, որոնք դարձել են պացիենտների մահվան կամ ցմահ հաշմանդամության պատճառ։ Դրանց 23 տոկոսը վերաբերել է վիրաբուժական միջամտությանը, 16 տոկոսը՝ պացիենտների վարակվելուն, 49 տոկոսը՝ դեղերի նշանակմանը կամ բուժման այլ մեթոդներին։

Առավել հաճախ բժշկական սխալների դեպքեր նկատվել են առանձին վիրաբուժական եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, ավելի հազվադեպ՝ մանկաբարձական բաժանմունքներում։

Հետազոտության հեղինակները նշում են, որ բժշկական սխալները լուրջ խնդիր են բուժհաստատություններում, ինչի հետ կապված՝ նրանք կոչ են անում ձեռնարկել այդ դեպքերի կանխման կոնկրետ քայլեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի