• Latest news

Պարզվել է, թե ինչով է վտանգավոր դիաբետը կանանց համար

22 հուլիսի, 2019  12:10

Ավստրալացի եւ բրիտանացի գիտնականների խումբը պարզել է, որ առաջին տեսակի դիաբետը կանանց մոտ կտրուկ ավելացնում է սրտային անբավարարության առաջացման վտանգը։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը՝ հղում կատարելով Diabetologia ամսագրին, հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են դիաբետ ունեցող ավելի քան 12 մլն մարդկանց տվյալները։ Արդյունքում՝ պարզվել է, որ կանանց մոտ, տղամարդկանց համեմատ, բարձր է սրտային անբավարարության առաջացման վտանգը դիաբետի ֆոնին։ Առաջին տեսակի դիաբետ ունենալու պարագայում սրտի հիվանդությունների հավանականությունն ավելանում է 47 տոկոսով, իսկ երկրորդ տեսակի դեպքում՝ 9 տոկոսով։

Գիտնականները դա կապում են սրտի իշեմիկ հիվանդության հետ, որը դիաբետի ֆոնին ավելի հաճախ է առաջանում հենց կանանց մոտ։ Բացի այդ, արյան մեջ շաքարի մակարդակը կանանց մոտ վերահսկվում է ավելի ցածր մակարդակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի