• Latest news

Գիտնականները բացահայտել են ճարպակալման համաճարակի տարածման գաղտնիքը

22 հուլիսի, 2019  22:36

Նյու Յորքի  համալսարանի եւ ամերիկյան գիտական այլ կենտրոնների մասնագետները բացահայտել են ճարպակալման համաճարակի տարածման գաղտնիքը։ Թվում էր, թե դրա գլխավոր «մեղավորը» այսպես կոչված «մետաբոլիկ արգելակումն» է, որը մարդու նախնիներին պաշտպանել է քաղցից՝ օգնելով էներգիայի պաշարներ կուտակել օրգանիզմում։

Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են ամերիկյան հեռուստաշոուի մասնակիցներին, որոնք սկզբում կորցնում էին ավելորդ քաշը, իսկ հետո նորից քաշ հավաքում։ Պարզվել է, որ նիհարելուց 30 շաբաթ հետո նրանց օրգանիզմում նվազել է այն ցուցանիշը, որը հայտնի է որպես մետաբոլիզմի արագություն հանգստի վիճակում (RMR)։ Չափելով նույն մարդկանց RMR-ը վեց տարի հետո՝ գիտնականները պարզել են, որ «մետաբոլիկ արգելակի» մեխանիզմը դեռեւս շարունակել է աշխատել։ Դա նշանակում է, որ փորձարկվողները ավելի քիչ էներգիա են ծախսել կենսագործունեության պահպանման համար եւ արդյունքում քաշ են հավաքել։

Կրծողների վրա փորձերը ցույց են տվել, որ RAGE սպիտակուցը (գլիկավորման վերջնարդյունքի ռեցեպտոր) առավել ակտիվ է, եթե օրգանիզմը ենթարկվել է մետաբոլիկ սթրեսի։ Այդպես պատահեց նաեւ հեռուստաշոուի մասնակիցների հետ, որոնց մոտ սթրեային վիճակում քաշի պակասումը կանգ առավ։ Բայց խնդիրն այն է, որ «մետաբոլիկ արգելակը», ամենայն հավանականությամբ, ակտիվանում է նաեւ չափից շատ ուտելիս։ Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ օրգանիզմը շատ ուտելուց առաջացած սթրեսը դիտարկում է որպես սթրես, որն առաջ է եկել քաղցից, եւ արգելակում է ճարպը մաշելու կարողությունը։

Կատարված աշխատանքի արդյունքները ներկայացված են Cell Reports ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի