• Latest news

Այսօր մեր նպատակը կուրությունը կանխելն է. Երեւանում ընթանում է ակնաբույժների, նեոնատոլոգների եւ էնդոկրինոլոգների միջազգային գիտաժողովը

22 հուլիսի, 2019  13:29

1990-ական թվականների սկզբին, երբ Հայկական ակնաբուժության նախագիծը նոր-նոր էր սկսում իր գործունեությունը, մասնագետների առջեւ դրված էր այն մարդկանց օգնելու խնդիրը, որոնց տեսողությունը տուժել էր ռազմական գործողությունների հետեւանքով։ Այսօր, ինչպես նշեց Հայկական ակնաբուժության նախագծի (Armenian Eye Care Project) տնօրեն, Հարվարդի ակնաբույժների կազմակերպության նախագահ Ռոջեր Հովհաննիսյանը, մասնագետների առջեւ արդեն միանգամայն այլ խնդիր է դրված՝ կանխել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների կուրությունը։

Ձեռքբերովի կուրության գլխավոր պատճառներից մեկն ամբողջ աշխարհում դիաբետն է. այդ հիվանդությունը, եթե անուշադրության մատնվի, կարող է մարդուն զրկել տեսողությունից։ Բայց եթե այն հայտնաբերվի վաղ փուլերում, ճիշտ բուժում կազմակերպվի, հետագա բոլոր խնդիրները, այդ թվում՝ կուրությունը, կարելի է կանխել։

Կուրության եւս մեկ տարածված պատճառ է անհաս ծնվածների ռետինոպատիան՝ աչքերի ծանր հիվանդությոն, որը հաճախ առաջ է գալիս անհաս երեխաների մոտ եւ կարող է հանգեցնել տեսողության լրիվ կորստի։ Բայց դրանից կարելի է խուսափել, եթե երեխան ժամանակին վիրահատվի։ Հայաստանում դա արվում է կուրության կանխման ազգային ծրագրի շրջանակում։ Վիրահատությունները կատարում են մասնագետները, որոնք ուսանել են աշխարհի առաջատար ակնավիրաբույժների մոտ, եւ նրանց հետ էլ, շնորհիվ հեռուստաբժշկության հնարավորությունների, նրանք կարող են խորհրդակցել եւ խորհուրդներ հարցնել ամենափոքր անհրաժեշտության դեպքում։

«Երբ երեխան կուրանում է կյանքի առաջին ամիսներին, դա, իհարկե, ահավոր է... Եվ երկրի տնտեսության համար դա նույնպես լուրջ խնդիր է, ուստի այդքան կարեւոր է ժամանակին կանխել նման երեխաների կուրությունը»,- ասել է բժիշկ Հովհաննիսյանը։

Այսօր՝ հուլիսի 22-ին, Երեւանում մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի 17-րդ միջազգային գիտաժողովը։

Ինչպես լրագրողներին ասել է Հայկական ակնաբուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը, գիտաժողովը նվիրված է երեք կարեւոր եւ փոխկապակցված ուղղությունների՝ ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ էնդոկրինոլոգիային, եւ դրան մասնակցելու համար Երեւան են ժամանել ավելի քան 300 մասնագետներ ողջ աշխարհից, որոնց միավորում է մեկ նպատակ՝ պայքարել Հայաստանում կուրության խնդրի դեմ, կանխել թե՛ նորածին անհաս երեխաների, թե՛ մեծահասակների տեսողության կորուստը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի