• Latest news

Մարմնին կապտուկներ ունեցող երեխայի մոտ հազվադեպ հիվանդություն է հայտնաբերվել

22 հուլիսի, 2019  17:05

Երբ բժիշկներն առաջին անգամ տեսան 2-ամյա Ջեք Ֆիրնսին Չեշիր նահանգից, նրանք անմիջապես ոստիկանություն կանչեցին. փոքրիկի ամբողջ մարմինը կապտուկների մեջ էր, թվում էր, թե նրան կանոնավորապես ծեծել են։ Բայց պարզվեց, որ փոքրիկի մոտ հազվադեպ հիվանդություն կա, ինչի պատճառով նրա արյունը չէր մակարդվում։

Ոստիկանությունը բժիշկների կանչով անմիջապես եկավ հիվանդանոց, եւ ծնողները ստիպված էին բացատրել ոստիկաններին, որ երեխային շատ են սիրում եւ երբեք չեն ծեծել, կապտուկները նրա մարմնին իրենք իրենց են առաջանում, դեռ վեց ամսականից։

Հիվանդանոցում կատարված ուսումնասիրությունը հաստատեց բժիշկների խոսքերը. կապտուկները կոպիտ վերաբերմունքի հետեւանք չէին։ Ջեքի մոտ խիստ հազվադեպ հեմոֆիլիա հայտնաբերվեց՝ բնածին հիվանդություն, որի դեպքում արյունը չի մակարդվում ինչպես հարկն է։ Հեմոֆիլիա ունեցող պացիենտների մոտ անգամ թեթեւ հարվածը կամ ընկնելը կարող է հանգեցնել վնասվածքի եւ լուրջ արնահոսության, որը չի հաջողվում կանգնեցնել։ Հեմոֆիլիայի պատճառով մաշկի տակ հաճախ գոյանում են բնորոշ կապտուկներ։

Հեմոֆիլիան հայտնի է գիտնականներին արդեն հարյուր տարի, բայց այսօրվա դրությամբ այն նախկինի պես անբուժելի է։ Իհարկե, թերապիայի արդի միջոցները թույլ են տալիս այդ հիվանդությամբ պացիենտներին  նորմալ կյանք վարել։ Դրա համար նրանց հատուկ մշակված արյան մակարդելիության գործոններ են ներարկում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի