• Latest news

Դեռահասը մեկ ամիս մնացել է գլխում ապակու մեծ կտորով՝ չկասկածելով այդ մասին (ֆոտո)

22 հուլիսի, 2019  16:00

14-ամյա դեռահասը մեկ ամիս քայլել է գլխում ապակու մեծ կտորով՝ չկասկածելով այդ մասին։

Համաձայն Journal of Emergency Medicine-ում հրապարակված հաշվետվության, թինեյջերը դիմել է բժիշկներին ծամելիս ծնոտում ունեցած ցավից։ Դրանից մեկ ամիս առաջ նա ուշաթափվել եւ ընկել էր պատուհանի ուղղությամբ, դրանից հետո բուժզննում է անցել, որից հետո կարել են նրա պարանոցի բաց վերքը։

Այս անգամ բժիշկներն ավելի մանրակրկիտ են զննել անունը չնշած պացիենտին եւ, ի զարմանս իրենց, շնորհիվ ռենտգենի եւ համակարգչային տոմոգրաֆիայի, հայտնաբերել են այտոսկրի մոտ մնացած ապակու կտոր։ Դանակի սայր հիշեցնող օտար մարմնի երկարությունը 3.5 սանտիմետր էր։ Քանի որ դեմքի այդ հատվածը պաշտպանված է այտոսկրով, բժիշկներն իրենց հաշվետվությունում վնասվածքն անվանել են «արտասովոր»։

Արդյունքում՝ դեռահասը վիրահատվել է, վիրահատության ժամանակ ապակին հեռացվել է աքցանով բերանի խոռոչից։ Նշվում է, որ վեց ամիս անց, կրկնակի զննման ժամանակ, նրա մոտ բարդություններ չեն հայտնաբերվել։

Բժիշկների խոսքով, եթե ապակին այլ տեղ մտած լիներ, ապա կվնասվեին դիմախաղի եւ ստորին ծնոտի շարժումների համար պատասխանատու մկաններն ու նյարդերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի