• Latest news

Ալցհեյմեր հիվանդության ռիսկսերի մասին կարելի է իմանալ արդեն 7 տարեկանից

22 հուլիսի, 2019  23:49

Կալիֆոռնիայի (Ռիվերսայդ) համալսարանի եւ Կոլորադոյի համալսարանի գիտնականները (Բոուլդեր) պարզել են, որ Ալցհեյմերի հիվանդության ռիսկերի մասին կարելի է իմանալ յոթ տարեկանից: Ինչպես նշվում է « Neurobiology of Aging ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ, դեմենցիայի այս ձեւի զարգացման մասին կարող է վկայել IQ- ի ցածր մակարդակը:

Գիտնականները նշում են, որ APOE գենը, որը կոդավորում է ապոլիպոպրոտեին E սպիտակուցը, սկսում է բացասաբար ազդել ուղեղի աշխատանքի վրա արդեն փոքր տարիքում:

Գենի տարբերակներից մեկի՝ APOE4-ի կրող է  համարվում  համաշխարհային բնակչության մոտ 15 տոկոսը:

Հենց նա է համարվում Ալցհեյմեր հիվանդության առաջատար գենետիկ գործոնը. նրա միայն պատճենի ժառանգման դեպքում վտանգը 3-5 անգամ բարձրանում է:

Ուսումնասիրության շրջանակում վերլուծել են 7-ից 18 տարեկան 1321 մարդու գենետիկական տվյալները: Բոլոր կամավորները մի քանի տարիների ընթացքում պետք է 3 անգամ IQ թեստ անցնեին: Պարզվել է, որ APOE4- ի կրողների մոտ արդեն մանկության տարիներին IQ մակարդակի, ինչպես նաեւ հիշողության, տրամաբանական եւ տարածական մտածողության թեստերի արդյունքները ցածր են:

Առավել վառ այն դրսեւորվել է աղջիկների դեպքում. նրանց մոտ APOE4-ի ամեն մի պատճենի համար IQ ցուցանիշները նվազել են 3.41 կետով, իսկ տղաների մոտ՝ 0.33 մկետով: Հաշվի առնելով այն, որ տարիքի հետ իրավիճակը կարող է միայն խորանալ, գիտնականները խորհուրդ են տալիս մանկուց աշխատել կոգնիտիվ ունակությունների զարգացման ուղղությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի