• Latest news

Ամերիկացի կենսաբանները հայտնաբերել են գործոն, որը բարձրացնում է փոքրիկների մոտ ասթմայի եւ ալերգիայի առաջացման ռիսկը

23 հուլիսի, 2019  18:30

Ամերիկացի կենսաբանները բացահայտել են գործոն, որը մարդու մոտ բարձրացնում է ասթմայի եւ ալերգիայի ռիսկը կյանքի առաջին ամիսների ընթացքում։ Համաձայն Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտության, այդ գործընթացի վրա ազդում են որոշակի բակտերիալ ճարպային մոլեկուլներ մանուկների աղիներում, որոնք պատասխանատու են իմունիտետի դիսֆունկցիայի զարգացման համար։

Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են մի քանի տասնյակ մեկ ամսական մանուկների աղեհամակարգի միկրոֆլորան։ Պարզվել է, ապագայում ասթմա եւ ալերգիա ունեցողների միկրոֆլորայում ավելի շատ մանրէներ են եղել, որոնք արտադրում են 12,13-diHOME ճարպային մոլեկուլը։

Հետագա փորձերը կրծողների վրա ցույց են տվել, որ այդ մոլեկուլը ուղղակիորեն ազդում է իմունիտետի աշխատանքի վրա։ Այսպես, դրա պատճառով իմունային համակարգն ավելի քիչ մոլեկուլներ է արտադրում, որոնք կարող են նպաստել բորբոքումը ճնշելուն։ Բացի այդ, 12,13-diHOME-ը պատասխանատու է այն մարմնիկների ակտիվության խթանման համար, որոնք ուղղակիորեն կապված են ասթմայի եւ ալերգիայի առաջացման հետ։

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի վեոնշյալ հիվանդությունների դեմ պայքարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի