• Latest news

Մեկ խնձորում մոտ 100 միլիոն մանրէ կա. հետազոտություն

25 հուլիսի, 2019  22:42

Յուրաքանչյուր, նույնիսկ լավ լվացված խնձորում, մոտ 100 միլիոն մանրէ կա, պնդում են Գրացի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները:

Frontiers in Microbiology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ հենց հում մրգերն ու բանջարեղենն են մանրէների գլխավոր աղբյուր դառնում, քանի որ սննդում, որը թերմիկ մշակման է ենթարկվում, բազմաթիվ միկրոօրգանիզմներն են  մահանում:

Հետազոտելով խանութի եւ տնային խնձորները, գիտնականները երկու դեպքում էլ մեծ թվով մանրէներ են հայտնաբերել. միջուկի եւ սերմերի յուրաքանչյուր գրամում մոտ 500 հազար  տարբեր մանրէներ են պարունակվել: Թե որքանով են դրանք օգտակար մարդու համար, դեռեւս պարզ չէ. այդ հարցը դեռ պետք է ուսումնասիրել:

Հետազոտությունը նաեւ ցույց  է տվել,  որ խանութի խնձորներում ավելի շատ մանրէներ են, որոնք կարող են ստամոսքի խնդիրներ առաջացնել: Հետաքրքիր է սակայն, որ մանրէները շատ են եղել նաեւ տնային խնձորներում, որոնք չեն մշակվել պեստիցիդներով եւ այլ մշակման չեն ենթարկվել:

Համարվում է, որ մարդու օրգանիզմում 10 անգամ ավելի շատ մանրէներ, սնկեր եւ այլ միկրոօրգանիզմներ կան, քան սեփական բջիջները:

Վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ հենց մարնէրներ են օրգանիզմում վերահսկում շատ կարեւոր գործընթացներ, այդ թվում սրտանոթային գործուենությունը եւ ուղեղի աշխատանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։