• Latest news

Տղամարդը նորից սովորեց քայլել այն բանից հետո, երբ արտադրությունում ճզմվեցին նրա ոտքերը (ֆոտո)

25 հուլիսի, 2019  16:15

Ուշադրությո՛ւն։ Նյութում տեղադրված լուսանկարները կարող են տհաճ լինել

Բանգկոկի բնակիչը, որի անունը չի նշվում, 2016 թվականին ահավոր տրավմա ստացավ արտադրությունում. նրա ոտքերը տառացիորեն ճզմվեցին դժբախտ պատահարի հետեւանքով։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, տղամարդու ոտքերը ֆաբրիկայում սեղմված մնացին ժապավենային խառնիչի մեջ գիշերային հերթափոխի ժամանակ։ Վիրաբույժները ստիպված էին վերականգնել վնասված ոտքերի ոսկորները, հանգույցները, արյունատար անոթներն ու նյարդերը, ինչպես նաեւ երկու վերջույթներում տեղադրել պողպատե ձողեր։ Նշվում է, որ եզակի վիրահատությունը տեւել է յոթ ժամ։

Պողպատե ձողերը, որոնց շնորհիվ ոսկրերը ճիշտ սերտաճեցին, հանվեցին երկու տարի հետո։ Նորից ոտքի կանգնելու համար տղամարդը մեկ տարի ֆիզիոթերապիայի կուրս անցավ։

Ընդհանուր առմամբ, վերականգնողական շրջանը տեւեց երեք տարի։ Տեղեկացվում է, որ տղամարդը շարունակում է աշխատել նույն ֆաբրիկայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի