• Latest news

Բժիշկները հեռացրել են կնոջ գանգում խրված արագեփի կափարիչը (ֆոտո)

26 հուլիսի, 2019  11:46

Ռիս Կորը Մումբայից հիվանդանոց էր ընկել գանգում խրված արագեփի կափարիչի պատճառով։ Բժիշկներին հաջողվել է հեռացնել կափարիչը, որի սուլիչը ծակել էր նրա գլուխը։

Ինչպես գրում է Daily Mail-ը, Րիսը գիշերը սայթաքել էր հատակին ընկած սեղանի պարագաների պատճառով եւ գլխով ընկել արագեփի վրա։ Կափարիչի սուլիչը, որը ջերմաստիճանի ինդիկատոր է ծառայում, ծակել էր նրա գլուխը եւ խրվել գանգի մեջ։

Տուժածին անմիջապես հասցրել են հիվանդանոց։ Վիրաբույժներին երկու ժամ էր անհրաժեշտ, որպեսզի այն հանեն նրա գլխից։ Նրանց հարմար չէր աշխատել, քանի որ կինը պառկել չէր կարողանում։

Կար նաեւ վարակային բարդությունների առաջացման վտանգ ոսկրի փոքրիկ կտորների պատճառով, որոնք հայտնվել էին ուղեղում։ Բայց հիմա, ըստ բժիշկների, պացիենտի վիճակը կայուն է, նա գիտակցությունը չի կորցրել եւ վտանգից զերծ է։

Նրա աղջիկը պատմել է, որ մայրը կատարակտա ունի, ինչի պատճառով նա կարող էր չտեսնել սեղանի պարագաները, դրա համար էլ սայթաքել եւ ընկել է դրանց վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի