• Latest news

Ինչպե՞ս կարող ենք վարժեցնել մեզ ուտել օգտակար, բայց անհամ մթերքներ

29 հուլիսի, 2019  10:47

Շատերը բանջարեղեն չեն սիրում, քանի որ դրանք համեղ չեն։ Իրականում ցանկացած մթերքի համին կարելի է սովորել, ինչպես ասում են Բուֆալոյի համալսարանի գիտնականները։

Գաղտնիքը, գիտնականների խոսքով, թքի քիմիական բաղադրության մեջ է. դրանում հատուկ սպիտակուցների առկայությունն ազդում է համային ընկալման վրա, իսկ այդ սպիտակուցների բաղադրությունը մասամբ կապված է այն բանի հետ, թե ինչ մթերքներ է մարդն օգտագործում։ Դա նշանակում է, որ մեր սննդաբաժինը հետք է թողնում թքի սպիտակուցային բաղադրության վրա, եւ այդ սպիտակուցները կարգավորում են համի զգացողությունը։

Բայց գիտնականներն ընդգծում են, որ հայտնաբերված կապն ակտուալ է միայն դառնահամի դեպքում։ Սա էվոլյուցիոն մեխանիզմների հետեւանք է. ժամանակակից մարդկանց նախնիների համար դառնությունը նշանակել է, որ մթերքը վտանգավոր է։

Մասնագետները փորձ են կատարել կրծողների վրա, որոնց սննդի մեջ աստիճանաբար  խինին՝ դառնահամ նյութ են ավելացրել։ Ժամանակի ընթացքում առնետների զգայունակությունը դառնահամի հանդեպ նվազել է, ինչը թույլ է տվել նրանց հանգիստ խմել խինինով ջուրը։

Ճիշտ նույն կերպ էլ, աստիճանաբար դառը մթերքներ ավելացնելով սննդաբաժնում, մարդիկ, ամենայն հավանականությամբ, կարող են վարժվել դրանց համին։

Մյուս կողմից՝  քաղցրավենիք սիրող մարդկանց համար դա արատավոր շրջան է. որքան ավելի շատ նրանք քաղցր ուտեն, այնքան ավելի շատ կցանկանան հենց նման մթերքներ ուտել եւ այդքան էլ դժվար կլինի ուտել որեւէ այլ բան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի