• Latest news

Հին ընկերների պատահական հանդիպումն օգնել է գտնել երիկամի դոնոր եւ մեկ կյանք փրկել

30 հուլիսի, 2019  15:16

56-ամյա Մարկ Ֆիլիփսը երիկամի դոնոր է գտել հանգամանքների պատահական զուգադիպության շնորհիվ:

ВВС-ն փոխանցում է, որ Մարկի մոտ երիկամային անբավարարություն էին ախտորոշել: Բժիշկների գնահատմամբ՝ օրգանները միայն 10 տոկոսով էին գործում, եւ պացիենտին կարող էր փրկել միայն օրգանի փոխպատվաստումը: Մինչեւ դոնորին որոնելը եւ փրկարար վիրահատությունը Մարկը ստիպված էր հեմոդիալիզ ստանալ: Իրավիճակը փոխվել է, երբ նրա ընկերը  պատահաբար հանդիպել է գոլֆի իր զուգընկեր Գրեմին: Տեղեկանալով, թե Մարկն ինչպիսի դժվար վիճակում է հայտնվել՝ Գրեմը որոշել է հյուսվածքային համատեղելիության անալիզ հանձնել: Արդյունքը դրական էր, ինչը նրան թույլ է տվել դառնալ երիկամի դոնոր:

Վիրահատությունը կատարվել է անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ անցած ամիսների ընթացքում դոնորն ու ընդունողը կարողացել են առողջությունը վերականգնել: Մարկը նշում է, որ ինքը հիմա անհամբերությամբ է սպասում աշխատանքին վերադառնալու հնարավորությանը: Մինչ այս նա 28 տարի ծառայել է ոստիկանությունում եւ առողջական խնդիրների պատճառով գործնականում զրկվել աշխատելու հնարավորությունից: Նրա փրկիչ Գրեմը խոստովանում է, որ ուրախ էր նրան օգնել: «Ես դոնոր դարձա, քանի որ այդ քայլին գնալը հնարավոր համարեցի: Ես ցանկանում էի օգնության ձեռք մեկնել՝ իմանալով, թե հեմոդիալիզը կյանքն ինչպես է դժվարացնում»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի