• Latest news

Նոր կոմպակտ սարքը թույլ կտա ժամանակին հայտնաբերել սրտի հետ կապված խնդիրները

5 օգոստոսի, 2019  23:16

Նոր կոմպակտ մագնիսային հաղորդիչը թույլ է տալիս հայտնաբերել մարդու սրտի մեջ մագնիսային դաշտի փոփոխություններն ու ժամանակին հայտնաբերել տվյալ օրգանում աշխատանքի խափանումները: Սարքը մշակել են Մոսկվայի Հետազոտությունների ազգային տեխնոլոգիական համալսարանի («ՄԻՍԻՍ») մասնագետները Պորտուգալիայի Ավեյրուի համալսարանի իրենց գործընկերների հետ համատեղ:

Այսօր մագնիսյին հետազոտության համար հիմնական օգտագործվում են գերհաղորդային մագնիսային հաղորդիչների միջոցով, որոնք, սակայն, կառուցվածքով բարդ են: Բացի այդ, դրանք ունեն մշտական սառեցում, եւ դրանց գինը հասնում է մինչեւ 100 000 եվրոյի:

Իսկ «ՄԻՍԻՍ»-ի եւ Ավեյրուի համալսարանի գիտնականների կողմից ստեղծված սարքը կոմպակտ է, այն չի գերազանցում 3 սմ-ը: Մասնագետները մտադիր են կատարելագործել սարքը ավելի բարձր զգայունության հասնելու համար:

Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Magnetism and Magnetic Materials գիտական ամսագրում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի