• Latest news

3D-բիոպրինտերը թույլ է տվել տպագրել մարդկային սրտի գործող մասեր

5 օգոստոսի, 2019  18:31

Քարնեգի Մելոն համալսարանի (ԱՄՆ) բիոինժեներիայի մասնագետները կարողացել են առաջ ընթանալ 3D-բիոպրինտերով օրգանների տպագրության գործում:

FRESH տեխնոլոգիան թույլ է տալիս կոլագենի սպիտակուցից ստեղծել արտաբջջային մատրիքս, այսինքն՝ մարդկային օրգանիզմի օրգանների եւ հյուսվածքների կենսաբանական հիմնակմախք: Դրանից բացի, հաշվի առնելով ՄՌՏ տվյալները՝ հաջողվել է մեծ ճշգրտությամբ վերարտադրել կոնկրետ պացիենտի սրտի ավտոմատ կառուցվածքը: Արդյունքում տպագրվել է մարդկային սրտի 5 նորմալ գործող բաղադրիչ, ներառյալ սրտի փականը եւ կծկվող փորոքը:

Մասնագետները նշում են, որ FRESH տեխնոլոգիան կարելի է կիրառել մարդկային ցանկացած օրգանի եւ հյուսվածքի ստեղծման համար՝ հետագա փոխպատվաստման նպատակով:

Մշակման մասին առավել մանրամասն նշված է Science ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի