• Latest news

76 կգ նիհարած կինը երազում է «ավելորդ» մաշկից ազատվելու մասին

7 օգոստոսի, 2019  21:15

32-ամյա Սթեֆ Քենթը 76 կգ նիհարել է, ինչը նրա համար իսկական փորձություն է դարձել:

The Sun-ը հայտնում է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելուն կնոջն օգնել է ստամոքսի շունտավորումը: Թվում էր, թե Սթեֆի գեղեցիկ կազմվածք ունենալու երազանքներն իրականանում են, սակայն կատարելության ճանապարհին ծառացել է հերթական խնդիրը:

Կտրուկ նիհարելը «ավելորդ մաշկի» առաջացման պատճառ է դարձել, որի քաշը հասնում է մինչեւ 7 կգ-ի: Կինը խոստովանում է, որ դրա պատճառով իրեն չափազանց անվստահ է զգում, քանի որ ավելորդ մաշկը նրան խանգարում է շարժվել, եւ չափից ավելի ոչ էսթետիկական տեսք ունի: Սթեֆը ստիպված է վերանայել իր զգեստապահարանը եւ հրաժարվել հագուստից, որը բացում է նրա թեւերն ու ոտքերը: Դրանից բացի, մաշկի վրա ցան է առաջացել, իսկ պարանոցն ու ուսերը ցավում են անգամ գիշերը:

Նա հույսը կապում է քրաուֆանդինգային պլատֆորմի հետ, որի միջոցով փորձում է 15 հազար ֆունտ սթերլինգ հավաքել «ավելորդ» մաշկի հեռացման վիրահատության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի