• Latest news

Կինը կարողացել է ոտքի կանգնել եւ ակտիվ կենսակերպ վարել, չնայած ողնաշարի մի քանի վիրահատություններին

14 օգոստոսի, 2019  09:39

Արիզոնայից 29-ամյա Քրիսթալին Չին իր մեջ ուժ է գտել սկսելու նորից ապրել այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ ողնաշարի ուռուցք են ախտորոշել: Չնայած բժիշկների կանխատեսումներով նրան հաշմանդամություն էր սպառնում, հաշմասայլակով տեղաշարժվող կինը ոտքի է կանգնել եւ հիմա ակտիվորեն սպորտով է զբաղվում, անգամ հեծանիվ է վարում:

Angle News-ի փոխանցմամբ՝ Քրիսթալինը 19 տարեկանում աջ ոտքի տարօրինակ ընդարմացում է զգացել: Նա քանիցս դիմել է բժիշկների խորհրդատվությանը, սակայն ճիշտ ախտորոշումը կատարվել է միայն մի քանի ամիս հետո: ՄՌՏ հետազոտությամբ հաջողվել է հայտնաբերել ողնաշարի ուռուցքը, որի հեռացման համար անհրաժեշտ էր վիրաբուժական միջամտություն: Վիրահատությունը տեւել է 9 ժամ, բայց թուլությունն ու ընդարմացումը միայն ուժգնացել են:

Բժիշկները 2016 թվականին պարզել են, որ անհարմարության պատճառը սպիավոր հյուսվածքի կուտակումն է, որոնք ճնշում են գործադրում ողնաշարի նյարդերի վրա: Անհրաժեշտ էր եւս 2 վիրահատություն, իսկ հետագա վերականգնման պրոցեսը ծանր եւ հյուծող էր: Այնուհետեւ Քրիսթալինին բժիշկները հայտնել են, որ նա, հնարավոր է, այլեւս երբեք ոտքի չի կանգնի եւ չի կարողանա բարձրացնել 5 կգ-ից ավելի քաշով բեռ:

Սակայն աննկուն կինը մի քանի ամիս հետո սկսել է տեղաշարժվել առանց հաշմասայլակի: Ամենօրյա մարզումների շնորհիվ նա ամրացրել է մկանային հյուսվածքները եւ հիմա կարող է ծանրություն բարձրացնել մարզադահլիճում մարզվելիս:

Քրիսթալինը խոստովանում է, որ իր ակտիվորեն առողջանալը բժիշկներին զարմացրել է: «Կարեւոր է առաջ ընթանալ եւ դրական տրամադրվածությունը պահպանել: Կյանքն արժե, որպեսզի ապրես, ուստի երբեք դժվարություններին թույլ մի տվեք ձեզ կոտրել»,- նշում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի