• Latest news

Աղջիկը դպրոցի ավարտական երեկույթին  8 մետրանոց բարձրությունից ընկնելուց հետո ողջ է մնացել

14 օգոստոսի, 2019  17:07

Յուտա նահանգից 18-ամյա Էվերի Թեները հրաշքով փրկվել է 8 մետրանոց բարձրությունից ընկնելուց հետո:

Angle News-ի հաղորդմամբ՝ աղջիկը մասնակցել է ավարտական երեկույթին եւ պատահմամբ ընկել ժայռից:

Արդյունքում նա գանգուղեղային վնասվածք է ստացել՝ գլխուղեղի դիֆուզ աքսոնալ վնասվածք: Դեպքերի 90 տոկոսում պացիենտներն այս վնասվածքից հետո կոմայի մեջ են ընկնում եւ գիտակցության չեն գալիս, իսկ 10 տոկոսում՝ նրանք վեգետատիվ վիճակում են ապրում: Բարեբախատաբար, առաջին 4 օրում ուղեղի այտուցվածությունը չի ավելացել, ինչը օգնել է խուսափել գանգի տրեպանացիայից:

12-րդ օրը ի զարմանս բժիշկների, Էվերին դուրս է եկել կոմայից: Դրան հետեւել է զարմանալի իրադարձությունների շարք:

Այպիսով, ի հեճուկս բժիշկների կանխատեսումների, վիրահատությունից հետո աջ աչքի տեսողությունը վերականգնվել է: Այնուհետ չնայած ողնաշարի շրջանում արյունահոսությանը, հաջողվել է վերականգնել Էվերիի ստորին վերջույթների շարժունությունը եւ Էվերին նորից կարող է քայլել: Բարեհաջող էր նաեւ թոքի կոլապսի եւ պնեւմոնիայի բուժումը:

Ընդհանուր առմամբ Էվերին հիվանդանոցում 68 օր է անցկացրել: Չնայած նրան, որ առջեում երկար վերականգնողական փուլ է, նրա հարազատները եւ ընկերները հավատում են, որ աղջկան կհաջողվի հաղթահարել բոլոր դժվարությունները եւ վերադառնալ նորմալ կյանքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի