• Latest news

Աշխարհում 5-րդը. տարեց կնոջը 3D տպիչով տպված կրծքավանդակ են փոխպատվաստել

14 օգոստոսի, 2019  20:00

52-ամյա բրիտանուհի Լինդա Էդվարդսը, վերջապես, կարող է գրկել իր 1 տարեկան աղջկան 3D տպիչով տպված կրծքավանդակի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունից հետո:

 The Daily Mail-ը հաղորդում է, որ Լինդայի կրծքավանդակը  վնասվել էր 2016-ի նոյեմբերին սրտի ստենտավորման վիրահատության ժամանակ:

Հետագա տարիների ընթացքում նա ստացված վնասվածքի պատճառով սարասփելի ցավ էր զգում:

Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ օրերից մի օր նա  վիրաբույժ Էհաբ Բիշայի մասին վավերագրական ֆիլմը դիտեց, որը 3D տպիչով տպված կրծքավանդակի փոխպատվաստում էր իրականացնում:

Արդյունքում Լինդան դարձավ Բրիտանիայի 3-րդ եւ աշխարհի 5-րդ պացիենտը, որին բացառիկ  վիրահատություն է  արվել:

Այն անցկացվել է հուլիսի 16-ին Բիրմինհեմի համալսարանական հոսպիտալում:

Վիրահատական միջամտությունից մեկ ամիս ամց Լինդան ի վիճակի է ձեռքերի վրա պահել իր մեկ տարեկան թոռնուհուն՝ Սիենային:

Կինը դեռեւս ստիպված է ցավազրկող դեղեր ընդունել, սակայն լի է լավատեսությամբ եւ նպատակներ է ծրագրում:

 «Ես կարողանում եմ թոռնուհուս ձեռքերիս վրա պահել եւ դա աշխարհի լավագույն զգացղությունն է», - նշում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի