• Latest news

1 կգ քաշով անհաս երկվորյակների ծնողները հանդիպել են նրանց կյանքը փրկած սանիտարական ավիացիայի թիմի հետ

16 օգոստոսի, 2019  15:05

Հղիության 22-րդ շաբաթում լույս աշխարհ եկած անհաս երկվորյակների ծնողները հանդիպել են նրանց կյանքը փրկած սանիտարական ավիացիայի թիմի հետ:

The Daily Mail-ը հաղորդում է, որ անցյալ տարվա օգոստոսին Անգլիայի 41-ամյա բնակչուհի Ջեննի Փաուելի մոտ հանկարծակի երկունքի ցավեր էին սկսվել:

Ամուսինները դիմել էին տեղական հիվանդանոցին, սակայն պարզվել էր, որ ծննդկանին նեղ մասնագիտական օգնություն է պետք, որը կարող էին մյուս քաղաքում ցուցաբերել:

Ջեննին հիվանդանոց էր տեղափոխվել առողջապահության ծառայության ուղղաթիռով եւ արդեն հաջորդ օրը ծննդաբերել երկվորյակներ Ջենսոնին եւ Ռուբենին:

Ջենսոնի քաշն ընդամենը 535 գրամ էր եւ նրա ողջ մնալու հնարավորությունները զրոյական էին: Ինչ վերաբերում է Ռուբենին, որը ծնվել էր 590 գ քաշով, ապա նրա ապրելու հավանականությունը գնահատվում էր 20-30 տոկոս:

Չնայած դրան՝ փոքրիկներն իսկական  մարտական ոգի էին ցուցաբերել եւ դարձել Բրիտանիայի ամենափոքր անհաս եւ ողջ մնացած տղա երկվորյակները:

Մեկ տարի անց ընտանիքը որոշել էր հանդիպել սանիտարական ավիացիայի թիմի հետ, որը ժամանակին կնոջը հասցրել էր այլ քաղաք:

Թիմում ընդգրկված էին կապիտանը, երկրորդ օդաչուն, բորտուղեկցորդը, պարաբժիշկը եւ մանկաբարձւոհին:

Ջեննին պատմում է, որ հղիացել է ԱՄԲ միջոցով իր 2 տարեկան որդու՝ Լիննիի մահից հետո:

8 օրականում Ռուբենը աղիքներիի վիրահատության էր ենթարկվել, իսկ Ջենսոնը ծնվելուց հետո թույլ թոքերի պատճառով բուժում է  ստանում:

Երկու փոքրիկներին արյան 20 փոխներարկում են արել, նրանք հիվանդացել են սեփսիսով, պնեւմոնիայով, ճողվածք ունեցել եւ այլ առողջական խնդիրներ:

Այն, որ նրանք ողջ են մնացել, ծնողներն իսկական հրաշք են անվանում:

«Հիանալի իրադարձույթուն է առաջին ծննդյան տարեդարձին հանդիպել նրանց, ովքեր փրկել են կյանքդ», -նշում է  Ջեննին՝ երախտագիտություն հայտնելով փրկարարներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի