• Latest news

Նշվել է դեպրեսիայի դեմ պայքարի հասանելի մեթոդի մասին

16 օգոստոսի, 2019  17:50

Այովայի համալսարանի գիտնականները դեպրեսիայի դեմ պայքարի նոր մեթոդ են առաջարկել:

Փորձարկմանը մասնակցելու համար ներգրավվել է 17 կին, որոնց մոտ դեպրեսիա էր ախտորոշված: Բոլորը պետք է մասնակցեին երկու կես ժամանոց մարզումների հեծանվամարզասարքերի վրա, ընդ որում՝ մի դեպքում մարզումների ինտենսիվությունը նախապես էր համաձայնեցված, իսկ մյուս դեպքում կանայք իրենք էին այն ընտրելու:

Այնուհետեւ գիտնականները կամավորների արյան նմուշներն ուսումնասիրել են ֆիզիկական ակտիվությունից առաջ եւ հետո, ինչպես նաեւ գնահատել են մարզումներն ավարտելուց հետո 10 եւ 30 րոպե անց կանանց տրամադրությունը եւ տագնապայնության մակարդակը: Պարզվել է, որ ինտենսիվության երկու ռեժիմներում էլ մարզումները դրական են անդրադարձել մասնակիցների տրամադրության վրա, սակայն նախապես հանձնարարված ինտենսիվությամբ մարզումներն ավելի երկարատեւ արդյունքի են հասել:

Դրանից բացի, համաձայնեցված ինտենսիվությամբ մարզումներից հետո փորձարկվողների արյան մեջ մեծացել է էնդոկանաբինոիդների մակարդակը` կապված ցավի եւ դեպրեսիայի ախտանշանների մեղմացման հետ:

Հետազոտության արդյունքները ավելի մանրամասն ներկայացված են Medicine & Science in Sports & Exercise գիտական պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի