• Latest news

Կինը սեպսիսի ախտանշանները գրիպի հետ է շփոթել եւ զրկվել 7 մատից

16 օգոստոսի, 2019  20:00

53-ամյա անգլուհի Ռութ Քենթը զրկվել է 7 մատից այն պատճառով, որ սեպսիսի ախտանշանները շփոթել է գրիպի հետ:

The Daily Mail-ը փոխանցում է, որ անցյալ տարվա նոյեմբերին Ռութը տկարություն է զգացել: Ընդ որում՝ նա բարձր ջերմություն չի ունեցել եւ ախտանշանները վերագրել է սովորական մրսածությանը: Օրերից մի օր նրա վիճակը վատթարացել է, եւ նա շտապ հոսպիտալացվել է: Այդ ժամանակ ձեռքի դաստակները, ոտնաթաթերը եւ քիթը սկսել են սեւանալ:

Արդյունքում կինը 2 շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները ստիպված էին հատել ոտքերի 7 մատները, ինչպես նաեւ մասնակի ոտնաթաթը: Հիմա Ռութը կարողանում է տեղաշարժվել միայն հաշմասայլակի օգնությամբ:

Չնայած  հաշմանդամությանը, կինը երջանիկ է, որ ողջ է մնացել, քանի որ բժիշկները չափազանց հոռետեսական կանխատեսումներ էին կատարում եւ խորհուրդ էին տալիս վատթարագույնին պատրաստվել: Ռութն անհամբերությամբ սպասում է վերջույթների պրոթեզավորմանը եւ աջակցության խմբերում ակտիվորեն շփվում է նրանց հետ, ովքեր համանման դժբախտություն են վերապրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի