• Latest news

ՀՀ-ում կատարվող ստենտավորումների 30 տոկոսը՝ 1650 ստենտավորում կատարվել է «Էրեբունի» ԲԿ-ում

16 օգոստոսի, 2019  19:01

«Էրեբունի» ԲԿ անգրոգրաֆիկ ծառայության բժիշկների կողքին աշխարհի լավագույն սրտաբաններից մեկն է: Մեր հայրենակից, ակադեմիկոս, ՌԴ ԱՆ գլխավոր էնդովասկուլյար վիրաբույժ Բագրատ Ալեքյանի համար էրեբունի ԲԿ-ն հարազատ վայր է, սակայն առավեապես՝ այս հատվածը:

Մի քանի տարի առաջ անգիոգրաֆիկ ծառայությունը կոչվեց հենց աշխարահռչակ սրտաբնանի անունով: Բագրատ Ալեքյանն «Էրեբունի» է գալիս ամեն անգամ Հայաստան այցելելիս, նույնիսկ՝ երբ հանգստի նպատակով է հայրենիք եկել: Այցի ընթացքում կատարվող բարդ դեպքերը բժշկին չեն զարմացնում, սակայն զարմացած է կատարված ստենտավորման թվերից:

Այցած տարի «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է 1650 ստենտավորում. 30 տոկոսը` հանրապետության բոլոր ստենտավորումների: Այս թվերը եւ սրտաբանական կենտրոնի աննախադեպ հաջողությունները Բագրատ Ալեքյանը «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ է քննարկում: Երկար տարիների համագործակցության արդյունքում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել՝ տարեցտարի սրտաբանական կենտրոնը դարձնելով առաջատար:

Մի քանի տարի առաջ որոշվեց նոր կյանք տալ սրտաբանական ծառայություններին, «Էրեբունի»-ում ներդնել սրտաբանական բոլոր ծառայությունները՝ ներառելով մի քանի բաժանմունք՝ առիթմոլոգիական, վիրաբուժական, անհետաձգելի, անգիոգրաֆիկ, սիրտ-թոքային: Վերջին տարիներին սրտամկանի սուր ինֆարկիտի պետական ծրագրով «Էրեբունի»-ում կատարվում են ամենաշատ ստենտավորումները:

Այս ամենը նպաստեց հանրապետությունում վիճակագրության լուրջ փոփոխության թե մահվան, թե հաշմանդամության տեսանկյունից: «Էրեբունի» ԲԿ-ում սրտի կորոնար անոթների ստենտավորումները Երեւանում ամենացածր գներով են իրականացվում:

«Էրեբունի» ԲԿ անգրոգրաֆիկ ծառայությունն այժմ մեկ քայլ առաջ է գնում՝ ստենտավորումներ կատարելով ոչ միայ սրտանոթային, այլեւ օրգանների տարաբնույթ հիվանդությունների դեպքում՝ միջամտությունների տարեկան թիվը հասցնելով 2000-ի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի