• Latest news

Սեպտեմբերից Երեւանում «շտապ օգնության» 50 բրիգադ կաշխատի

20 օգոստոսի, 2019  12:43

Այսօրվա դրությամբ Երեւանում «շտապ օգնության» 42 բրիգադ է աշխատում նախկին 35-ի փոխարեն: Սեպտեմբերի 1-ից բրիգադների թիվը կավելանա մինչեւ 50: Այս մասին լրագրողերին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոքսքով՝ եթե նախկինում մեկ բրիգադը սպասարկում էր 30 հազար մարդու, ապա այժմ կսպասարկի 20 հազարի:

Եվս 14 բրիգադ, ինչպես նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կհայտնվի մարզերում: Սակայն այդտեղ աշխատանքը կկազմակերպվի մի փոքր այլ կերպ. եթե նույն 20 հազար մարդիկ ապրում են 10 տարբեր գյուղերում, որոնք բավականին հեռու են իրարից,  մեկ բրիգադը չի հասցնի նրանց բոլորին սպասարկել եւ նման տեղերում կարող են լրացուցիչ բրիգադներ ներդրվել՝ անկախ բնակչության թվից:

Բրիգադների թվի ավելացումը, ինչպես ընդգծեց Ստեփանյանը, բոլորովին չի նշանակում, որ ոչ հրատապ հարցերով կարելի է «շտապ օգնություն» կանչել: Հակառակը՝ մարդիկ պետք է հասկանան, որ շտապ օգնությունը պետք է զբաղվի այն պացիենտներով, որոնք իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունեն, մյուսներն էլ կարող են ինքնուրույն դիմել պոլիկլինիկա կամ հիվանդանոց:

Այսօրվա դրությամբ  Երեւանի «Շտապ օգնությունը» ամեն օր մոտ 700 կանչ է ստանում, բայց միայն 200 պացիենտները՝ 30 տոկոսը  հոսպիտալացման կարիք ունի:

Դա նշանակում է, որ մնացած 500 պացիենտները իրականում շտապ օգնության կարիք չունեին:

Մասնագետի խոսքով ՝ եթե մարդիկ շտապ օգնություն կանչեն միայն անհրաժեշտության դեպքում, դա բրիդաների ծանրաբեռնվածությունը կթեթեւացնի, եւ  նրանք կկարողանան ավելի արագ հասնել շտապ օգնության կարիք ունեցող հիվանդներին:

Այսօրվա դրությամբ շտապ օգնության բրիգադը պետք 15 րոպեում հասնի շտապ օգնության կարիք ունեցող հիվանդին (գլխուղեղի, սրտի կաթված, վնասվածքներ եւ այլն):

 Եթե խնդիրը հրատապ չէ, բրիգադը կարող է ժամանել ավելի ուշ` 30 կամ 40 րոպե հետո: Միեւնույն ժամանակ, զանգերի կենտրոնի մասնագետը հիվանդին կամ նրա հարազատներին կբացատրի, որ նախ բրիգադները  գնում են նրանց մոտ, ովքեր ունեն կյանքի եւ մահվան խնդիր:

Բրիգադը կարող է 20-30 րոպե անցկացնել հիվանդի տանը, որից հետո մասնագետները կամ անհրաժեշտության դեպքում պետք է նրան հոսպիտալացնեն, կամ գնան հաջորդ կանչին:

Թագուի Ստեփանյանը նաեւ շեշտեց, որ այսօր բոլոր շտապօգնության մեքենաները ռեանիմոբիլներ են, այսինքն դրանք հիվանդանոց տանելու ճանապարհին հագեցած են պացիենտի կյանքի ապահովման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի