• Latest news

Ցտեսություն, գեղեցկություն. Կանայք պատմել են սոլյարի այցելելու սարսափելի հետեւանքների մասին

20 օգոստոսի, 2019  21:02

Բրիտանիայից 29-ամյա Թոնի Ուիլլոուբին Facebook-ում սարսափելի լուսանկար է հրապարակել, որում երեւում են նրա դեմքին կեղանքով պատված վերքերը: Թոնին մաշկի քաղցկեղ ունի, որը զարգացել է սոլյարի այցելլու հետեւանքով: Այժմ նա վախենում է մահանալ՝ իր 2-ամյա դստերը որբ թողնելով:

The Sun-ին տված հարցազրույցում Թոնին բոլոր օգտատերերին կոչ է արել արեւապաշտպան քսուք օգտագործել եւ խուսափել սոլյարիից, քանի որ արեւայրուքը կարող է ոչ միայն փչացնել արտաքինը, այլեւ քաղցկեղի պատճառով հանգեցնել մահվան:

24-ամյա բուժքույր Ջեյդ Թրեշերն իր հերթին պատմել է, որ սկսել է սոլյարի այցելել, երբ 13 տարեկան էր: 2014-ին կնոջ քթին բիծ էր հայտնվել, որը շատ ցավոտ էր եւ աստիճանաբար մեծանում էր: Պարզվել էր, որ բիծը քաղկեղային ուռուցք է: Բժիշկները ժամանակին հեռացրել էին ուռուցքը եւ քիմիաթերապիայի եւ ռադիոթերապիայի  տեսքով լրացուցիչ բուժում նրան չէր պահանջվել: Սակայն վիրահատությունից հետո նրա քթին փոքր անցք էր մնացել, որը ստիպված էին պլաստիկ վիրաբույժները փակել:

Բուժքույրը հույս ունի, որ իր պատմության շնորհիվ  դեռահասները կիմանան սոլյարիում արեւայրուքի վտանգավոր հետեւանքների մասին:

Կորի Ֆելցը, որը սոլյարիների եւս մեկ զոհն է, խոստովանել է, որ 13 տարեկանում տարեկիցներն իրեն զայրացնում էին իր գունատության պատճառով, եւ ինքը սկսել է սոլյարի հաճախել: Կինը սոլյարի է հաճախել մինչեւ 27 տարեկանը, երբ ստիպված էր հեռացնել շրթունքի վրա աճած խալը: Վիրահատությունից հետո նրա դեմքին մնացել է ահռելի եւ սարսափելի սպի: Դրանից բացի, նա հիմա քիմիաթերապիա է ստանում, իսկ նրա մարմնի վրա մուգ բծեր են հայտնվել՝ որպես արեւայրուքի եւս մեկ հետեւանք:

Դեռեւս 2000 թվականին Լիզա Փեյսի մոտ մելանոմա էին ախտորոշել: Վերջին 19 տարում Լիզան, որը հիմա 42 տարեկան է, ենթարկվել է 90 վիրահատության: Կնոջ խոսքով՝ հիվանդության պատճառն է սոլյարի չափից ավելի հաճախակի գնալը, որով նա հրապուրվել է դպրոցի բարձր դասարաններից: Մելանոման հաղթահարելու համար Փեյսը ստիպված էր յուրաքանչյուր 3 ամիսը մեկ կատարել մաշկի պատվաստումներ:

The Sun-ը նշում է, որ քաղցկեղի հետեւանքով մահացության աճը գիտնականները կապում են վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթման հետ, որին մարդիկ ենթարկվում են արեգակի տակ եւ սոլյարիներում: 1970-ական թվականներից, երբ սոլյարիները սկսեցին հայտնվել Բրիտանիայում, քաղցկեղի հետեւանքով մահացող մարդկանց թիվը 4 անգամ մեծացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի