• Latest news

Ո՞ր մթերքներն են օգտակար պսորիազի դեպքում

22 օգոստոսի, 2019  21:15

Սնունդը կարող է ազդել պսորիազի բուժման արդյունավետության եւ ընթացքի վրա, պարզել են Լայպցիգի համալսարանական կլինիկայի մասնագետները: Անառողջ սնունդը, որում շատ հագեցած ճարպեր են պարունակվում, վատթարացնում է այդ հիվանդության ընթացքը: Իսկ սննդում ոչ հագեցած ճարպերը կարող են թեթեւացնել պացիենտի վիճակը:

Պսորիազը քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, որի ժամանակ մաշկի վրա առաջանում են կարմիր, չափազանց չոր բծեր: Պսորիազից տառապում է բնակչության 2-4 տոկոսը, իսկ դրա զարգացման հստակ պատճառները գիտությանը դեռեւս հայտնի չեն, բայց հիվանդությունն, ամենայն հավանականությամբ, ունի աուտոիմունային բնույթ:

Համարվում է, որ արտաքին գործոնները (սխալ սնվելը, էկոլոգիան, սթրեսը եւ այլն) խորացնում են խնդիրը: Ավելորդ քաշը նույնպես կարող է ազդել պորիազի ընթացքի վրա. ավելորդ կիլոգրամներով պացիենտների մոտ  ավելի հաճախ են  հանդիպում այս հիվնադության ծանր տեսակները:

Պրոֆեսոր Յան Քրիստոֆ Սիմոնի՝ հետազոտության հեղինակներից մեկի խոսքով,  պսորիազի զարգացման եւ դրա վրա ավելորդ քաշի ազդեցության մասին այօսրվա դրությամբ բավականին տեղեկատվություն կա, սակայն դրանց փոխկապակցվածությունը դեռեւս ապացուցված չէ:

Ճարպակալումը եւ բորբոքումը փոխկապակցված խնդիրներ են, սակայն պսորիազի դեպքում իմունիտետի աշխատանքի խանգարման պատճառով օրգանիզմում արդեն բորբոքային գործընթաց է տեղի ունենում :

Քրոնիկ բորբոքումն, ըստ բժիշկների, խթանվում է ադիպոցիտներով՝ ճարպային բջիջներով:

Փորձագետները պարզել են, որ մսի, երշիկեղենի, ֆրիի, արագ սննդի, պանրի, խմորեղենի մեջ պարունակվող հագեցած ճարպաթթուները  ուժեղացնում են բորբոքումը  եւ բացասաբար  ազդում պսորիազի ընթացքի վրա:

Բայց չհագեցած ճարպաթթուները, օրինակ՝ օմեգա-3-ը, կարող են բարենպաստ ազդել հիվանդության վրա: Օմեգա-3 ճարպաթթուները պաշտպանում են զարկերակները մաշվելուց եւ ունեն հակաբորբոքային հատկություններ: Դրանք առկա են սկումբրիայի, սաղմոնի, ծովատառեխի, ինչպես նաեւ որոշ քամված  բուսական յուղերի մեջ:

Լայպցիգի փորձագետները մտադիր են շարունակել աշխատել տվյալ հարցի ուսումնասիրման ուղղությամբ, որպեսզի ցույց տան ինչպես են սնվելու սովորությունների փոփոխությունը եւ դիետան ազդում պսորիազի բուժման արդյունավետության եւ հաջողության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի