• Latest news

Ամբողջ կյանքի ընթացքում ֆիզիկական ակտիվությունը պաշտպանում է հաստ աղիքի քաղցկեղից. ուսումնասիրություն

23 օգոստոսի, 2019  16:34

Ամբողջ կյանքի ընթացքում ֆիզիկական ակտիվությունը պաշտպանում է կոլոռեկտալ  քաղցկեղից: Այս մասին ասված է Սան Պաուլոյի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետների կողմից Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գործընկերների հետ միասին անցկացված նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է British Journal of Cancer ամսագրում:

Գիտնականների խոսքով, եթե մարդն ամեն օր 60 րոպե միջին ինտենսիվության ֆիզիկական վարժություններ է անում, այդ վարժությունների ազդեցությունը հավաքվում է ողջ կյանքի ընթացքում եւ հասուն տարիքում  ադենոմատոզային զարգացող պոիլիպների առաջացումը, որոնք  կոլոռեկտալ քաղցկեղի նախորդողներն են, 39 տոկոսով նվազում է:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Լեանդրո Ռեզենդեն, նշել է, որ ֆիզիկական ակտիվության եւ քաղցկեղի շատ տեսակների վտանգի նվազման միջեւ կապի մասին հայտնի է եղել վաղուց, սակայն սա առաջին հետազոտությունն է, որը ցուցադրում է ֆիզիկական ակտիվության ընդհանուր ազդեցությունը՝ սկսած դեռահասային տարիքից, կոլոռեկտալ ադենոմայի զարգացման հախաճախանության վրա:

Հետազոտության համաձայն՝ դեռահասային եւ երիտասարդ տարիքում ( 12 -22 տարեկան) ֆիզիկական ակտիվությունը 7 տոկոսով նվազեցրել է ադենոմայի զարգացման վտանգը  (ի տարբերություն փոքր ֆիզիկական ծանրաբեռնբվածության՝ (օրական 60 րոպեից քիչ) կամ դրա բացակայության):

Միայն հասուն տարիքում ֆիզիկական ակտիվությունը (23-ից մինչեւ 64 տարեկան) 9 տոկոսով նվազեցնում է վտանգը: Իսկ ֆիզիկական ակտիվությունն ինչպես դեռահասային, այնպես էլ հասուն տարիքում վտանգը նվազեցրել է24 տոկոսով:

Գիտնականներին ամենից շատ զարմացրել է այն, որ ֆիզիկական ակտիվությունն ինչպես դեռահասային, այնպես էլ հասուն տարիքում 39 տոկոսով նվազեցնում է զարգացող ադենոմային զարգացման վտանգը, որը մեծ հավանականությամբ կարող է կոլոռեկտալ քաղցկեղի վերածվել: Ըստ հետազոտողների՝ ֆիզիկական ակտիվությունը  օրգանիզմում ճարպի եւ ինսուլինի  մակարդակի նվազեցման հաշվին, նվազեցնում է կանցերոգենեզի վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի