• Latest news

Սերֆինգի սիրահարը ողջ է մնացել շնաձկան կծելուց հետո

30 օգոստոսի, 2019  19:25

40-ամյա Դոն Ուոլշի համար հանդիպումը շնաձկան հետ կարող էր մահացու ելք ունենալ։

Համաձայն Orlando News 6-ի տեղեկատվության՝ տղամարդը սերֆինգով էր զբաղվում Նյու Սմիռնա Բիչում (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ), որն աշխարհի ամենավտանգավոր լողափերից է։ Ինչպես տեղեկացնում է Շնաձկների հարձակումների գրանցման միջազգային գործակալությունը (ISAF), միայն այս տարի այստեղ գրանցվել է 11 միջադեպ։ ISAF տվյալներով՝ ամեն ոք, ով երբեւէ լողացել է Նյու Սմիռնա Բիչում, մոտ երեք մետր հեռավորության վրա է գտնվել կենդանի շնաձկից։

Սերֆինգի ժամանակ Դոնն ալիք էր որսացել, բայց սարսափելի ձեւով «վայրէջք» կատարեց ուղիղ շնաձկան վրա։ Գիշատչի հետ հանդիպումը քիչ մնաց ավարտվեր ողբերգականորեն, բայց տղամարդուն փրկեց արագ կողմնորոշումը. նա տառացիորեն հետ մղվեց շնաձկից՝ կառչելով լողատախտակից, սկսեց արագ թիավարել ափի ոււղությամբ։ Շնաձկան հետ հանդիպման մասին հիշեցնում են միայն ատամնահետքերը սրունքի ու ձախ ձեռքի շրջանում։

Չնայած ապրած սարսափին՝ Դոնը չի պատրաստվում հրաժարվել սերֆինգից, որով զբաղվում է մոտ 30 տարի։ «Հենց որ վերքերս լավանան, նորից կվերադառնամ սիրած զբաղմունքիս, բայց, իհարկե, շատ ավելի զգույշ կլինեմ»,- ասում է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի