• Latest news

Ամուսնական զույգը Կոլորադոյից «սաղմ է որդեգրել»

4 սեպտեմբերի, 2019  11:40

Ամուսնական զույգը Կոլորադոյից «սաղմ է որդեգրել»։ Ինչպես տեղեկացնում է FoxNews-ը, ապրիլին Միշել Տոն որդի ունեցավ, որն իր ծնվելուն սպասել էր երեք տարի, քանի որ մեկ այլ ամուսնական զույգ որոշել էր սաղմ նվիրաբերել։

«Այնպիսի զգացողություն է, ասես Ալեքսը սպասում էր մեզ երեք տարի»,- ասել է Միշելը։

Նրա ավագ որդին՝ Լաթանը, սաղմնավորվել էր արտամարմնային բեղմնավորմամբ 2013 թվականի հունիսին, բայց Միշելի միակ կենսունակ սաղմն էր։ Մնացած բոլոր փորձերը՝ Լաթանի համար կրտեսր եղբայր կամ քույր ունենալու, հաջողությամբ չպսակվեցին։

Միշելն ամուսնու հետ մտածում էր երեխա որդեգրելու մասին, բայց հետո տեսավ այն գործընթացի գովազդը, որը կոչվում է «սաղմի որդեգրում»։

«Երբ զույգերը լրացուցիչ սաղմեր են ունենում, նրանք կարող են նվիրաբերել դրանք այլ զույգերի կամ գիտությանը»,- ասում է Միշելը։

Այսպես Միշելին եւ նրա ամուսնուն մեկ այլ զույգ, որն արդեն իր երեխաներն ուներ, նվիրաբերեց իրենց սաղմերը, որոնք սառեցվել էին 3 տարվա ընթացքում։

Թեեւ այդ պրոցեսը կոչվում է «սաղմի որդեգրում», իրավաբանորեն այն այդպես չի որակվում։

2017 թվականին Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) տեղեկացրին, որ ԱՄՆ-ում ընդունվել են մոտ 284 հազար 385 օժանդակիչ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) ցիկլեր, որոնց  արդյունքում ծնվել է 78 հազար 052 նորածին։ CDC-ն ասել է, որ ՕՎՏ հիմնական տեսակը, որը գրանցվել է ԱՄՆ-ում, ԱՄԲ-ն է, ընդ որում՝ ԱՄՆ-ում բոլոր երեխաների մոտ 1,7 տոկոսը ծնվում է ՕՎՏ-ի օգնությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի