• Latest news

Գիտնականները հայտնել են այն մթերքի մասին, որը կրճատում է սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականությունը

5 սեպտեմբերի, 2019  09:43

Մարդիկ, որոնք պարբերաբար ուտում են ոչ աղի ընկույզներ, ավելի քիչ են ենթակա սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահանալու վտանգին: Այս մասին հայտնում են Իսպահանի սրտաբանական հետազոտական ինստիտուտի (Իրան) գիտնականները: Նրանք իրենց հետազոտության արդյունքների մասին հայտնել են Փարիզում տեղի ունեցած Սրտաբանների եվրոպական միության համաժողովում:

Հետազոտության համաձայն, որի շրջանակում մասնագետները 12 տարի հետեւել են 35-ն անց 5432 մարդկանց սննդային սովորություններին, շաբաթական 2 անգամ ընկուզեղենի (կաղին, նուշ եւ հունական ընկույզ) գործածումը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականության 17 տոկոսով նվազման հետ՝ 2 շաբաթը մեկ անգամ ընկույզ գործածելու համեմատությամբ: Գիտնականները հատուկ նշում են հում եւ ոչ աղի ընկույզների օգուտի մասին:

Մասնագետները հետազոտության ժամանակ հաշվի են առել այնպիսի գործոնները, ինչպես մասնակիցների տարիքը, սեռը, կրթությունը, ծխելը եւ ֆիզիկական ակտիվությունը:

Սրտաբանների եվրոպական միության հանձնարարականների համաձայն՝ սնունդի մեջ օրական մոտ 30 գրամ ընկույզի գործածումը առողջ սննդակարգի մասն է: Իսկ 2016 թվականի դեկտեմբերին գիտնականների միջազգային խումբը BMC Medicine ամսագրում հոդված էր հրապարակել, որի համաձայն օրական մոտ 20 գրամ ընկույզի գործածումը կապված է քաղցկեղի զարգացման կամ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան փոքր հավանականության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի