• Latest news

Միչիգանը կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը կարգելի էլեկտրոնային ծխախոտները

4 սեպտեմբերի, 2019  17:19

Միչիգանը կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը կարգելի բուրավետացված էլեկտրոնային ծխախոտները: Միչիգանի նահանգապետ Գրեթխեն Ուիթմերի խոսքով՝ այդպիսով երիտասարդությունը կպաշտպանվի վեյպինգի վնասակար ազդեցությունից, հաղորդում է Washington Post-ը:

Նահանգապետը հայտարարել է, որ նահանգի առողջապահության դեպարտամենտը հայտնաբերել է, որ վեյպինգը վնասակար է (դրանցում տարբեր քիմիական նյութեր եւ մետաղական մասնիկներ են պարունակվում, որոնց՝ առողջության վրա երկարաժամկետ ազդեցությունն անհայտ է, հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ երիտասարդները, որոնք տարված են վեյպինգով, հաճախ սկսում են սովորական ծխախոտներ ծխել), եւ դա է իրեն ստիպել միջոցներ ձեռնարկել:

«Իմ N1 առաջնահերթությունը մեր երեխաների անվտանգությունն ապահովելն ու Միչիգանի բնակիչների առողջությունը պաշտպանելն է»,- ասել է Ուիթմերը:

Արգելքը, որը տարածվում է ինչպես մեծածախ, այնպես էլ օնլայն առեւտրի վրա, ուժի մեջ կմտնի անմիջապես եւ կգործի 6 ամսվա ընթացքում: Այն կարող է երկարաձգվել եւս 6 ամսով: Միեւնույն ժամանակ, պետական պաշտոնյաների խոսքով՝ մշտական կանոններ են մշակվում, որոնք արգելում են բուրավետացված էլեկտրոնային ծխախոտները:

Նահանգապետն արգելել է արտադրանքների, այպես կոչված շփոթեցնող նկարագրությունները, օրինակ՝ «մաքուր», «անվտանգ» եւ «առողջարար», եւ կարգադրել է արգելել էլեկտրոնային ծխախոտների համար գովազդային վահանակների օգտագործումը:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի