• Latest news

Իմունաթերապիան կարող է փրկել գետնընկույզի ալերգիայից

6 սեպտեմբերի, 2019  11:38

Գետնընկույզի անգամ փոքր քանակությունը կարող է առաջացնել վտանգավոր իմունային ռեակցիա դրանից ալերգիա ունեցող մարդկանց մոտ։ Այդ սպառնալիքից պաշտպանվելու նոր միջոց են առաջարկել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտողները, տեղեկացնում է Hightech+-ը՝ հղում կատարելով Science Daily-ին։

Մեթոդիկան, որի մասին խոսվում է, հիմնված է սուբլինգվալ իմունաթերապիայի (ՍԼԻԹ) վրա։ Իմունային համակարգի զգայականությունը նվազեցնելու համար պացիենտների լեզվի տակ դնում են ոչ մեծ քանակությամբ ջրիկացված գետնընկուզային սպիտակուց, որն ակնթարթորեն ներծծվում է արյան հոսքի մեջ։ Առաջին փուլում տրվում է ընդամենը 0,0002 մգ սպիտակուց, իսկ հետո չափաբաժինն ավելացվում է մինչեւ 2 մգ։

Բազմամյա հետազոտության ընթացքում մասնագետներին հաջողվել է ապացուցել, որ ՍԼԻԹ-ն իսկապես նվազեցնում է գետնընկույզի հանդեպ իմունային ռեակցիան։ Մեթոդիկայի փորձարկումները սկսվել են 2011-ին, ալերգիա ունեցող 18 պացիենտի հետեւել են մեկ տարվա ընթացքում։ Հետո հետազոտողները հավաքել են 48 մարդուց բաղկացած խումբ եւ հինգ տարվա ընթացքում նրանց գետնընկույզի սպիտակուց են տվել 2 մգ ծավալով։

Արդյունքում՝ փորձարկվողների 67 տոկոսը հնարավորություն է ստացել ուտելու ավելի քան 750 մգ գետնընկուզային սպիտակուց՝ առանց ալերգիկ ռեակցիայի վտանգի։ 25 տոկոսի մոտ այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել՝ 5000 մգ։

Սա չի նշանակում, թե ՍԼԻԹ կուրսն անցնելուց հետո պացիենտները կկարողանան գետնընկույզ ուտել։ Բայց իմունաթերապիան պաշտպանում է նրանց այդ ընկույզի քանակություններից, որոնք հանդիպում են փաթեթավորված մթերքներում կամ ռեստորանների կերակուրներում։

Հեղինակները նշում են, որ ՍԼԻԹ-ը արդյունավետությամբ չի զիջում պերօրալ իմունաթերապիային, որը ենթադրում է ոչ մեծ քանակությամբ գետնընկույզի սպիտակուցի ընդունում։ Միեւնույն ժամանակ, ի տարբերություն  պերօրալից, սուբլինգվալ իմունաթերապիան լուրջ կողմնակի էֆեկտներ չի առաջացնում։

Այժմ թիմը լրացուցիչ հետազոտություններ է կատարում։ Մասնավորապես, նրանց հետաքրքրում է ՍԼԻԹ արդյունավետությունը 1-4 տարեկան երեխաների համար։ Նախնական տվյալները ցույց են տալիս, որ ամենափոքր պացիենտները կարող են առավելագույն օգուտ ստանալ իմունաթերապիայից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի