• Latest news

Ցավի հանդեպ զգայունությունը որոշվում է գենետիկ կառուցվածքով

6 սեպտեմբերի, 2019  13:25

Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ ցավի հանդեպ զգայունությունը որոշվում է գենետիկ կառուցվածքով՝ առանցքային տարբերությունների բաղադրությամբ, որոնք առաջանում են առանձին գեների տարբեր ձեւերով հայտնում է Health Europe-ը:

Մոնռեալում Ալան Էդվարդսի Ցավի հետազոտությունների կենտրոնից պրոֆեսոր Լյուդա Դյատչենկոն կարծում է, որ գենետիկ հետազոտությունների արդյունքներն օգտագործվել են եւ օգտագործվելու են քրոնիկական ցավի բուժման նոր դեղերի մշակման համար:

«Իմ նպատակն է ցավի ախտորոշման եւ բուժման անհատականացումը՝ բացահայտելով այն բանի գաղտնիքները, թե գեներում կոնկրետ փոփոխություններն ինչպես են ազդում ցավի ընկալման եւ մարդու զգայունության վրա,- նշում է նա: - Ինչո՞ւ, օրինակ, արթրիտի պատճառով հյուսվածքների նվազագույն վնասմամբ մի մարդը ուժասպառ անող քրոնիկական ցավից տառապում է, իսկ ծանր վնասվածքներով մեկ ուրիշ պացիենտ հայտնում է շատ քիչ ցավելու մասին: Եթե մենք կարողանանք հայտնաբերել մոլեկուլյար եւ բջջային պրոցեսները, որոնք մարդկանց մոտ քրոնիկական ցավ են առաջացնում, այդ ժամանակ կկարողանանք մշակել եւ նշանակել դեղեր, որոնք ավելի ճշգրիտ կհամապատասխանեն առանձին պացիենտների ցավի գենետիկ եւ մոլեկուլյար պրոֆիլին»:

Նա հավելել է, որ «մի ամբողջ շարք գենոմներ համեմատելիս գոյություն ունի զգալի համահարաբերակցություն մկան եւ մարդու ԴՆԹ-ում ծածկագրված ժառանգական տեղեկատվության միջեւ: Սա նշանակում է, որ մարդու մոտ ցավի գենոմի հետազոտության համար կենդանիների մոդելների օգտագործումը չափազանց արժեքավոր է»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի