• Latest news

Հերթական սխալ ախտորոշումը. հսկայական ուռուցքը, որը ժամանակին չեն հայտնաբերել, սպանել է 3-ամյա աղջկան

6 սեպտեմբերի, 2019  15:35

3 տարեկան Աոիֆա Ֆլանագան-Ջիբը անգլիական Ռեյլի քաղաքից (Էսեքսի կոմսություն) մահացել է սխալ ախտորոշման պատճառով. երկար ժամանակ բժիշկները չեն նկատել, որ նա հսկայական ուռուցք ունի։

Ինչպես պատմում է Daily Mirror թերթը, հունիսի սկզբից աղջիկը դժգոհում էր որովայնի շրջանի ցավերից։ Նրա մայրը՝ Էյլիշ Ֆլանագանը, երեք շաբաթվա ընթացքում նրան հիվանդանոց է տարել 11 անգամ, եւ ամեն անգամ բժիշկներն ասել են, որ աղջկա մոտ սովորական փորկապություն է։ Մայրն զգում էր, որ աղջկա մոտ ավելի լուրջ խնդիրներ կան, քան փորկապությունը, բայց բժիշկները նրան չեն լսել եւ ինչպես հարկն է չեն զննել երեխային։

Որոշ ժամանակ անց Աոիֆայի մոտ, այնուամենայնիվ, հազվադեպ հերմինոգեն ուռուցք հայտնաբերեցին։

«Նա լյարդում հսկայական ուռուցք ուներ, որը փակում էր աղիները,- ասել է աղջկա մայրը։- Մենք հասկանում էինք, որ անելանելի դրության մեջ ենք»։

Բժիշկները նախազգուշացնում էին, որ բուժումը չի փրկի երեխային. արդեն չափից ավելի ուշ էր, եւ հիվանդությունն արագ թափով զարգանում էր։

Հուլիսի 7-ին Աոիֆան մահացավ հիվանդանոցում՝ անմխիթար մոր ձեռքերի վրա. երեխայի սիրտը կանգ էր առել։

Այժմ Էյլիշ Ֆլանագանը բացում է Մեծ Բրիտանիայում հերմինոգեն ուռուցքների դեմ պայքարի առաջին բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն է տարածել այդ ուռուցքների ախտանիշների մասին տեղեկությունը, պատմել դրանց ախտորոշման եւ հետեւանքների մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի